Ուրախության և ցավի մեջ հետաքրքիր բաներ կան: Երբ կիսում ես քո ուրախությունը, այն կրկնապատկվում է: Բայց հակառակն է տեղի ունենում ցավի դեպքում: Երբ կիսում ես ցավդ, այն կիսով չափ թեթևանում է:

Ուրեմն՝ երբ քո ընկերն անցնում է ճգնաժամի միջով, նա կարիք ունի, որ դու օգնես նրան կրել այդ ծանրությունն ու այդպիսով կիսով չափ թեթևացնես իր ցավը:

Ցավը կիսելն ընդամենը ցավակցական խոսքեր ասելը չէ, ինչպես օրինակ՝ «Ես ցավում եմ քեզ համար»: Քո ընկերը կարիք ունի քեզնից սա լսել՝ «Ես քեզ հետ հավասար ցավում եմ»:

Սիրո ամենավերին դրսևորումը կարեկցանքն է: Կարեկցանքն ասում է. «Ես կանեմ ամեն բան, որ դու այլևս ցավ չզգաս»:

Երբ կարդաս Աստվածաշունչը, կտեսնես, որ Հիսուսն ամեն անգամ կարեկցանքով էր շարժվում: Նա կիսում էր մարդկանց ցավը:

Եվ մյուսների ցավը վերջ տալու համար Նա պատրաստ եղավ գնալ ամեն քայլի, ներառյալ՝ խաչի մահվան: Դա ճիշտ է՝ Նա կամեցավ մահանալ, որ վերջ դնի քո ցավին: Հենց սա է կարեկցանքը:

Աստվածաշնչում՝ Հռոմեացիս 12.15 հատվածում, ասվում է՝ «Ուրախացողների հետ ուրախացե՛ք, լացողների հետ լացե՛ք»: Ի՞նչ են անում ըկերներն իրար համար: Նրանք իրենց սիրտը բացում են իրար առաջ: Եվ երբ տեսնում են, որ ընկերներից մեկը ցավ ունի, հաճախ նստում և լացում են նրա հետ միասին, նրանք լացում են լացողի հետ:

Ընկերները նաև շատ խոսքերով չեն ճնշում: Նրանք խորհուրդ չեն տալիս այն ժամանակ, երբ տեսնում են, որ դիմացինը պատրաստ չէ դա լսել: Նրանք չեն փորձում ընկերոջ ուշադրությունը շեղել իր ցավից: Նրանք չեն խոստանում, որ ամեն բան լավ է լինելու:

Նրանք ուղղակի իրենց սիրտն են բացում, լռում են ու ցավում իրենց ընկերոջ հետ: Եվ հենց այսպես անելով՝ թեթևացնում են ցավը և ցույց տալիս Քրիստոսի կարեկցանքը:

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը՝ Pastor Rick's Daily Hope

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.