Կարո՞ղ եմ արդյոք ասել ՀԱՅՐ, եթե երբեմն ամաչում եմ Նրանից,
Կարո՞ղ եմ արդյոք ասել ՄԵՐ, եթե գոյատևում եմ առանց Քրիստոսի Մարմնի,
Կարո՞ղ եմ արդյոք ասել ՈՐ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՍ, եթե մտահոգվում եմ երկրայինի համար,
Կարո՞ղ եմ արդյոք ասել ՔՈ ԱՆՈՒՆԸ ՍՈՒՐԲ ԼԻՆԻ, եթե չեմ վախենում այն արատավորել,
Կարո՞ղ եմ արդյոք ասել ՔՈ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱ, եթե չեմ կարողանում հնազանդվել,
Կարո՞ղ եմ արդյոք ասել ՔՈ ԿԱՄՔԸ ԼԻՆԻ ԻՆՉՊԵՍ ԵՐԿՆՔՈՒՄ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԵՐԿՐԻ ՎՐԱ, եթե չեմ ընդունում այն,
Կարո՞ղ եմ արդյոք ասել ՄԵՐ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՑԸ ԱՅՍՕՐ ԷԼ ՄԵԶ ՏՈՒՐ, եթե չեմ մտածում ուրիշների կարիքների մասին:
Կարո՞ղ եմ արդյոք ասել ՆԵՐԻՐ ՄԵԶ ՄԵՐ ՊԱՐՏՔԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՄԵՆՔ ԿՆԵՐԵՆՔ ՄԵՐ ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻՆ, եթե ատում եմ ինչ-որ մեկին,
Կարո՞ղ եմ արդյոք ասել ԵՎ ՄԵԶ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՄԻ' ՏԱՆԻՐ, եթե խաղում եմ Նրա հետ,
Կարո՞ղ եմ արդյոք ասել ԱՊԱ ՉԱՐԻՑ ՄԵԶ ԱԶԱՏԻՐ, եթե չարաշահում եմ Աստծո սպառազինությունը,
Կարո՞ղ եմ արդյոք ասել ՔՈՆՆ Է ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ՓԱՌՔԸ ՀԱՎԻՏՅԱՆՍ: ԱՄԵՆ, եթե չեմ աղոթում անկեղծորեն:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.