1. Աբիգեա

Աբիգեան մի շատ հարուստ, բայց չար մարդու՝ Նաբաղի կինն էր: Մեկ օր Դավիթի ծառաները եկան Նաբաղի մոտ և նրանից հաց խնդրեցին, քանի որ պահպանում էին նրա հոտերը: Նաբաղը նրանց պատասխանեց կոպիտ մերժումով: Նրա արարքը շատ զայրացրեց Դավիթ թագավորին, և նա որոշեց նրա ողջ տունը ոչնչացնել: Իմանալով այս դեպքի մասին՝ Աբիգեան նախաձեռնեց և որոշեց փրկել իրավիճակը: Նա նստեց ավանակի վրա, վերցրեց տարբեր ուտելիքներ ու գնաց ընդառաջ Դավիթին՝ խնդրելու ներել իր ամուսնու ամբարտավանությունը: Իր քաջ արարքով Աբիգեան ոչ միայն իր տունը փրկեց կործանումից, այլև դարձավ Իսրայելի ապագա թագուհի:

2. Եսթեր

Եսթերի թագուհի դառնալուց 5 տարի անց դժբախտություն տեղի ունեցավ: Ասվերոս թագավորը, ում նա երկար ժամանակ չէր տեսել, չար Համանի առաջարկով հրաման արձակեց բոլոր հրեաների ոչնչացման մասին: Եսթերն երկընտրանքի առջև էր կանգնել՝ կա՛մ ընդհատակ անցնել, որ ոչ ոք չիմանա իր հրեա լինելը, կա՛մ կյանքը վտանգելով՝ գնալ պալատ, որ թագավորին խնդրի հրամանը չեղարկել: Նա լավ գիտեր օրենքը՝ եթե իրեն տեսնելով՝ թագավորը գավազանը չբարձրացներ, նրան սպասվում էր մահապատիժ: Ծոմից ու աղոթքից հետո, սեփական կյանքը վտանգելով, Եսթերը որոշեց թագավորի առջև ներկայանալ, որ խնդրի իր ժողովրդի համար: Իր համարձակ քայլի շնորհիվ՝ ոչ միայն ողջ հրեական բնակչությունը փրկվեց Համանի չար ծրագրից, այլև երկրում հաստատվեց ազգային տոն՝ ժողովրդի հրաշալի փրկության պատվին:

3. Դեբորա

Դեբորան Իսրայելի դատավոր էր: Այո՛, Իսրայելի դատավոր: Այն ժամանակ դատավորը թագավորի, բանակի հրամանատարի և մարգարեի դերն էր կատարում, որ փոխանցում էր Աստծո հրամանները: Աստված դեռևս այն ժամանակներում գործածում էր կանանց: Նրա կառավարման ժամանակ Իսրայելի վրա հարձակվեցին քանանացիները: Իմանալով սա՝ նա կանչեց Բարակին, որ հարձակվի թշնամու դեմ: Նաև նա մարգարեացավ, որ Աստված նրանց ձեռքը կտա քանանացիների հրամանատար Սիսարային: Ունենալով բանակ և Աստծուց Խոսք՝ Բարակը, միևնույն է, վախեցավ: Նա ասաց Դեբորային. «Եթե ինձ հետ գնաս, կգնամ, բայց եթե ինձ հետ չգնաս, չեմ գնա»: Տղամարդու համար այնքան էլ համարձակ քայլ չէր սա: Եվ Իսրայելի այս կրիտիկական պահին, երբ չգտնվեց որևէ համարձակ տղամարդ, Դեբորան առաջնորդեց բանակը, և Իսրայելին մեծ հաղթանակ բերեց:

4. Հոգաբեդ

Երբ Հոգաբեդը տղա ունեցավ, նա չվախեցավ երեք ամիս թաքցնել նրան փարավոնի հրամանից: Իսկ երբ անհնար դարձավ, միտք հղացավ նրան դնել զամբյուղի մեջ ու ուղարկել գետով: Նաև ծրագիր մշակեց, որ աղջիկը հետևի զամբյուղին, որ եթե հանկարծ մեկը գտնի, առաջարկի դայակի ծառայություն: Նրա համարձակ քայլի շնորհիվ՝ Մովսեսը ոչ միայն փրկվեց, այլև դարձավ Աստվածաշնչի ամենահայտնի կերպարներից մեկը:

5. Ռախաբ

Սկզբում Ռախաբը այլասերված կյանք էր վարում և անառակ կին էր: Իսկ երբ իմացավ, որ երկու լրտեսներ Իսրայելից եկել են Երիքով, նա համարձակություն ցուցաբերեց ու որոշեց նրանց թաքցնել: Նրանց կյանքը փրկելուց հետո նա խնդրեց նրանց, որ իր մասին հիշեն, երբ Աստված Իսրայելի ձեռքը կմատնի Երիքովը: Նրա համարձակ քայլը փրկեց ոչ միայն նրան, այլև իր բոլոր ազգականներին: Հետո, միանալով Իսրայելին, նա ամուսնացավ Բոոսի հայր Սաղմոնի հետ, ով էլ Դավիթ թագավորի պապու պապն էր: Եբրայեցիս 11-րդ գլխում Ռախաբը հավատքի հերոսների շարքում է:

Ռոման Սավոչկա

Աղբյուրը՝ christian.by

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.