Արվեստ` իբրև Աստծո ձայնն ու ոտնահետքը Երկրի վրա

Երբ առաջին անգամ տեսա հորս գծանկարները`(թեպետ նա նկարչությամբ շատ քիչ է զբաղվել) իմ մեջ ևս առաջացավ արարելու սեր, ինչ-որ բան ստեղծելու մղում:
Երբ մեր ներսում ծնվում է արարելու անհագ ցանկություն, ապա այն պիտի արտահայտենք մակերեսներին ու նյութերին, կարծում եմ դա հետո փոխվում է կամ կորչում, պետք է կարողանալ չկորցնել ներկան. սա է ինձ համար ամենակարևորը` համեմված ձգտումով:

Մենք մեր արվեստով, կատարած աշխատանքով կարող ենք ինչ-որ չափով ուղեցույց դառնալ մարդկանց կյանքում, մտածելու, խորհելու տեղիք տանք նրանց:
Մարդը սերտորեն կապված է բնությանը և նրա ձգտումները` ապրելու, գոյատևելու, կյանքը հասկանալու հետ կապված ևս արվեստի դրսևորումներ են պարունակում, որովհետև վստահ եմ` արվեստն ինքբաբուխ է հիմնականում:

Իմ երկիրն արտահայտող թեմաներն են` առաջնահերթ հետաքրքրող կերպարները, մարդիկ: Երազանքս է արարել մի ստեղծագործություն` լինի դա կտավ, քանդակ, թե մեկ այլ բան, որը կլինի շատ ազդեցիկ, առավել խոսուն, քան կարող եմ պատկերացնել երբևէ, քան իմ գործերից որևէ մեկն այս պահին:

Պետք է հստակ իմանաս, զգաս,ճանաչես ազգիդ մտահորիզոնը,մտածողությունը և փորձես զարգանալ,զարգացնել ճիշտ ուղղությամբ, պետք է հասկանաս երկիրդ, գիտակցես արժեքները և դրանք պահպանելու խթան հանդիսացող Սերը: Այն ունի յուրահատուկ զորություն և առկա է իմ կյանքում, իմ կատարած աշխատանքներում, արարումներիս մեջ: Մարդն իրեն կարող է լիարժեք զգալ, երբ կա նպատակիդ հստակ իրականացումը, եթե անգամ հոգիդ այդ ճանապարհն անցնելիս կցավի, արդյունքը ոգեշնչող և ուրախացնող է:

Գույնը տրամադրություն է, բայց միայն գույնը շատ քիչ է: Ավելի ուժգին տրամադրություն,մթնոլորտ է ստեղծվում լույսի և ստվերի հարաբերակցումը:
Առաջիկայում ուզում եմ ցուցահանդես ունենալ, հուսով այդ պահը շուտ կհասունանա:

Սիրենք Աստծուն և հաճեցնենք Նրան:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.