Ո՞րն է ընկեր լինելու նշանը. Օսվալդ Չեմբերս
Ո՞րն է ընկեր լինելու նշանը: Այն, որ նա պատմո՞ւմ է ձեզ իր ծածուկ վշտերը:
Ո´չ, այլ, որ նա պատմում է ձեզ իր ծածուկ ուրախությունները: Շատերը կվստահեն ձեզ իրենց ծածուկ վշտերը, բայց մտերմության վերջին նշանը ծածուկ ուրախությունները վստահելն է:
Արդյոք երբևէ թո՞ւյլ ենք տվել, որ Աստված պատմի մեզ Իր ուրախություններից որևէ մեկի մասին, թե՞ այնքան շատ ենք պատմում Աստծուն մեր գաղտնիքները, որ Նա մեզ հետ խոսելու հնարավորություն չի ունենում:
Մեր քրիստոնեական կյանքի սկզբում այնքան բան ենք խնդրում Աստծուց, սակայն հետո պարզում ենք, որ Աստված ցանկանում է, որ սկսենք շփվել Իր հետ և ծանոթանալ Իր նպատակներին:
Արդյո՞ք մենք նվիրված ենք Հիսուս Քրիստոսի այս աղոթքի գաղափարին. «Քո կամքը լինի», որ որսում ենք Աստծո գաղտնիքները:
Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը