Իրական քրիստոնեականը
Երբ մարդիկ իմանում են, որ դու քրիստոնյա ես, նրանք ուզում են հասկանալ՝ արդյո՞ք քո կյանքը «իրական» քրիստոնեական է: Շատ մարդիկ, ովքեր փորձել են հետևել կրոնին կամ անդամակցել որևէ եկեղեցու, ունեցել են վատ փորձառություն ինչ-որ մեկի հետ, ով իրապես չի արտացոլել Հիսուսին իր վերաբերմունքի կամ գործողությունների մեջ: Աստված մեր միջոցով Իր կոչն է հղում աշխարհին (տե՛ս Բ Կորնթացիս 5.20), այդ իսկ պատճառով մեզ համար այնքան կարևոր է սիրել մարդկանց, ինչպես Հիսուսն է անում:
Գիտե՞ք մեկին, ով պարզապես սենյակում «լուսավորություն» է տարածում: Այդ մարդու պես այն քրիստոնյաները, ովքեր թույլ են տալիս, որպեսզի Հիսուսի լույսը շողա մարդկանց հանդեպ իրենց սիրո միջոցով, կարող են փոխել իրենց շուրջ եղած ամբողջ մթնոլորտը: Անհավատները պետք է որևէ այլ բան (լավ իմաստով) զգան մեր մեջ, նույնիսկ եթե նրանք չեն հասկանում, թե որտեղի՞ց է դա և ինչո՞ւ է այդպես:
Ուր էլ որ լինեք այսօր, նպատակ դրե՛ք աղ ու լույս լինելու (տե՛ս Մատթեոս 5.16) այնպես, որ ձեզ շրջապատողներն իմանան, որ Հիսուսի հետ ձեր փոխհարաբերությունն իրական է և որ Նրա սերը նրանց նկատմամբ ևս իրական է:
Աղոթք. «Հա՛յր, շնորհակալություն, որ պատրաստում ես ինձ այսօր մարդկանց Հիսուսի նման սիրելու համար: Խնդրում եմ, օգնի՛ր ինձ արտացոլել Քեզ այն ամենում, ինչ ես ասում եմ և անում, այնպես որ ինձ հանդիպող յուրաքանչյուր ոք ի վերջո կարողանա գտնել Քեզ: Հիսուսի անունով, ամեն»:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ joycemeyer.org