Ի՞նչ ես անում, Աստվա՛ծ
Չիմանալով, թե ումհետ է խոսում՝ Պողոսն անպատվեց գլխավոր քահանայապետին: Թեև Պողոսը ներողություն խնդրեց, բայց ժողովուրդն ուզում էր վրեժխնդիր լինել: Մի քանի հրեաներ երդվեցին սպանել Պողոսին և դավադրություն պատրաստեցին: Պողոսի զարմիկը թաքուն լսեց այդ ծրագրի մասին և տեղեկացրեց իշխանություններին, որոնք Պողոսին մեկ ուրիշ քաղաք տեղափոխեցին:
Պողոսն իր պատմությունը վկայում է կատաղած բազմության առաջ: Թեև որոշ սրտեր փափկում են ու գուցե նաև փոխվում իր խոսքից, բայց նրա վկայությունը մեծամասնության կողմից հակառակությամբ է ընդունվում:
Պողոսը կարողէր դառնանալ այդ իրավիճակներում: Նա կարող էր բարկանալ Աստծո վրա: Նրան ծեծել էին, հարձակվել վրան ու գրեթե ծվեն-ծվեն արել, բայց նա շարունակում էր հաստատուն մնալ իր նպատակի մեջ: Գործք. 23.11-ում Տերն ասում է Պողոսին. «Քաջ եղի՛ր, Պողո՛ս, որովհետև ինչպես Երուսաղեմում իմ մասին վկայեցիր, այդպես էլ Հռոմում պետք է վկայես»:
Պողոսն այս իրավիճակներին կարող էր նայել որպես վատ օրերի շարան: Բայց Պողոսի կրած յուրաքանչյուր փորձության մեջ Աստված առիթէր ստեղծում, որ նա իր պատմությունը վկայի որքան հնարավոր է շատ մարդկանց: Պողոսը ջանում էր ավարտել այն մրցավազքը, որում կանչվել էր: Հարմարավետությունը, ապահովությունը և սեփական նախապատվությունները քննարկման ենթակա չէին: Բարի լուրը միշտ նրա շուրթերին էր, իսկ մխիթարիչ Հոր մեղմ քաջալերանքները՝ իր ականջում. «Քաջ եղի՛ր»:
Պողոսն ուներ աչքեր, որ տեսներ Աստծո գործն իր կյանքի յուրաքանչյուր իրավիճակում և ուներ ականջներ, որ լսեր Աստծո հաստատուն երաշխավորությունը Իր հավատարմության վերաբերյալ:
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը
Աղբյուրը՝ What are you doing, God? | Devotionals | NewSpring Church