14 տարեկանում սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը և ավարտվում 18-ում 22 միլիոն մահերով: Շուտով սկսվում է գլոբալ համաճարակ «Իսպանական գրիպը», սպանում 50 միլիոն մարդ: Դուք ողջ և ազատ եք մնում: Արդեն 20 տարեկան եք:

Հետո 29 տարեկան հասակում՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը սկսվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայի փլուզումից՝ առաջացնելով գնաճ, գործազրկություն ու սով:

33 տարեկանում իշխանության են գալիս նացիստները:

39 տարեկան եք, երբ սկսվում է Երկրորդ համաշխահային պատերազմը, և ավարտվում 45 տարեկանում: Հոլոքոստի ժամանակ նահատակվում է 6 միլիոն հրեա:

Ընդհանուր մահացավ 60 միլիոն մարդ:

52 տարեկանում սկսվում է Կորեական պատերազմը:

64 տարեկանում սկսվում է Վիետնամում պատերազմ և ավարտվում, երբ 75 տարեկան եք:

1985թ. ծնված տղան կարծում է, թե իր տատիկն ու պապիկը պատկերացում անգամ չունեն, թե որքան դժվար է կյանքը, բայց նրանք վերապրել են մի քանի պատերազմ ու աղետներ:

1995թ. ծնված տղան, որ հիմա 26 տարեկան է, մտածում է, թե աշխարհի վերջն է, երբ նրա ծանրոցի ժամանումը  Amazon-ից տևում է երեք օրից ավելի կամ չի ստանում 15 հավանումից ավելի նկարի համար, որ տեղադրել է Facebook-ում կամ Instagram-ում:

2020թ. մեզանից շատերն ապրեցին հարմարավետ, մեզ հասանելի էին տնային ժամանցների տարբեր աղբյուրներ, և հաճախ դրանք ավելի շատ են, քան մեզ պետք է:

Բայց մարդիկ բողոքում են ամեն ինչից:

Բայց նրանք ունեն էլեկտրականություն, հեռախոսներ, սնունդ, տաք ջուր և տանիք:

Նախկինում նման բան գոյություն չի ունեցել:

Բայց մարդկությունը վերապրել է ավելի սարսափելի հանգամանքներ և երբեք չի կորցրել կյանքի ուրախությունը:

Գուցե ժամանակն է ընդունելու կյանքն առանց պահանջների:

Հ.Գ.Եթե ծնվածը հայ լիներ, 14-16 տարեկանում կվերապրեր նաև հայերի ցեղասպանությունը: Այնպես որ թո՛ղ այս պատմությունը ուժ տա առաջ նայելու և ապրելու, արարելու և ստեղծագործելու՝ ամեն բանի մեջ գոհանալով Աստծուց: Ինչպես Պողոս առաքյալը կասեր. «Գիտեմ պակասություն քաշել և ավելությունով լինելն էլ. ամեն բանի մեջ ամենին լավ տեղեկացած եմ` կշտանալն էլ, սովելն էլ. ավելությունով ունենալն էլ, պակասություն քաշելն էլ: Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպեցիս 4.12-13):

Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը

Աղբյուրը՝ facebook.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.