Տերը գիտի, թե քեզ որքան արև և որքան ամպեր են պետք
Ուստի ամեն բանի կհամբերեմ ընտրյալների համար, որպեսզի նրանք էլ հասնեն այն փրկությանը, որ Քրիստոս Հիսուսով է: Բ Տիմ. 2.10
Քանի դեռ Հոբը, իրեն բաժին հասած սոսկալի հարվածներից հետո մոխրի վրա նստել էր, բնավ չգիտեր, թե դրանք իր կյանքի ամենահիշատակության արժանի օրերն էին, որ ինքը ապրում էր: Եթե իմանար, անշուշտ, կմխիթարվեր:
Հոբի կյանքը ճիշտ իմ ու քո կյանքն է: Եթե Հոբին չհասնեին այդ հարվածները, հիվանդությունները, մթին և տխրալի օրերը, նրա անունը երբեք պիտի չհիշվեր Աստվածաշնչի մեջ: Երբ Աստծո դեմքի լույսը առանց կորցնելու հետևում ենք իրեն, մեր կյանքի ամենատառապագին օրերը ևս կնկատվեն որպես ամենահիշատակելի օրեր:
Ո՞վ չգիտի, որ մեր ամենավշտալի օրերն են, որ մեր ամենաարդյունավետ օրերն են դարձել: Երբ թեթևամտությամբ կանցնենք կյանքի ծաղկավետ դաշտերով, շատ բան չենք շահի: Միշտ հեշտ, հանգիստ, առանց դժվարության և փորձության ապրողները հոգևոր խորը կյանք վայելել, տառապանքներով մարզվել և Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքներին մասնակից լինելու գերագույն շնորհքից զուրկ են մնում:
Երանի՜ սգավորներին: Աստղերը ամենապայծառ լույսով կփայլեն ամենամութ գիշերները: Հազվագյուտ բույրով ու գեղեցկությամբ նշանավոր ծաղիկներն աճում են ձյունաբարձ լեռների վրա:
Միայն տառապողները գիտեն «վշտերի տեր» եղող Մարդու կարեկցությունն ու մտերմությունը: Քո Տերը լավագույնս գիտի, թե քեզ որքան արև և որքան ամպեր են պետք:
«Վտակներ անապատի մեջ» գրքից