Սերմը, որ ցանվում է բարի հողում, սկսում է աճել և պտուղ բերել: Ի՞նչ է «բարի հողը» և ինչպե՞ս քեզ այնտեղ դնել: Ինչ տեղի է ունենում աշխարհում, այն հողը չէ, որտեղ հավատացյալները պետք է իրենց դնեն:

Սաղմոս 46.2-4-Աստված օգնության է գալիս, չի դանդաղում, և դրա համար մենք չպիտի վախենանք ցնցումներից: Հավատքի միջավայրը, Աստծո Խոսքն է հենց բարի հողը հավատացյալի համար: Մենք մեզ պետք է դնենք նրա մեջ, ինչ տալիս է Աստված, այլ ոչ թե շրջապատող աշխարհը, որպեսզի չվախենանք ու հաջողենք ամեն բանում: Ապրել անտեսանելիով՝ անվանելով գոյություն չունեցողը, ինչպես գոյություն ունեցող:

Սերմերը և հողը

Միայն մեկ հող էր ընդունակ սերմը պտղաբեր դարձնելու: Հարցը սերմի  մեջ չէ, այլ՝ որտե՞ղ է այն աճում: Ամեն սերմի մեջ կա ներուժ, որը կարող է բացվել միայն բարի հողում: Ո՞ւր ենք մենք դնում մեզ ամեն օր:

Մարկոս 4.15- «ճանապարհի մոտ»-մակերեսային մարդիկ, ովքեր չեն ցանկանում խորանալ Խոսքի մեջ, ոչ մի ջանք չեն գործադրում, որ ստանան հայտնություններ:

Մարկոս 4.16-Արմատ չկա, չկա կայունություն: Բայց Աստծո օրենքը կայանում է սրանում՝ որտեղ կա կայունություն, այնտեղ տեղի է ունենում զարգացում: Մարդը կարող է ունենալ տաղանդ, պոտենցիալ, բայց եթե նա կայուն չէ, չունի արմատ, ապա ոչինչ չի ստացվի: Երբ մարդը գտնվում է բարի հողում, դառնում է ուրիշ և աճում է՝ չնայած վշտին ու հալածանքներին:

Մարկոս 4.18-19-Դարի հոգսերը խեղդում են Խոսքը: Եթե մարդուն անհանգստացնում է ինչ-որ բան ավելի, քան՝ Աստված, ապա Աստծո Խոսքը խեղդվում է այդ հոգսերից: Հավատքը խեղդվում է, և չկան հոգևոր պտուղներ:

Մարկոս 4.20-Բարի երկրում (հողում) ցանված սերմը պտուղ է բերում: Աստված հետաքրքրված է պտղաբերությամբ: Անպտղությունը խորհրդանշում է մարդու վրա անեծքը: Հիսուսը վերցրեց անեծքները, որպեսզի մարդիկ լինեն օրհնված, ստեղծեց մեզ համար բարի հող, որի մեջ մենք պետք է դնենք մեզ և մշակենք այն:

Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը

Աղբյուրը՝ facebook.com
Հեղինակ՝ Յուրի Իլչենկո

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.