Աստծո բանակները
«Իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներում» (Սաղմոս 91.11):
Երբ մեր թոռնուհին փոքրիկ աղջիկ էր, մի օր լեռնային արահետներով զբոսանքի տարանք նրան: Ճանապարհին թոռնուհիս և տիկինս սկսեցին զրուցել մեր այդ արկածախնդրության մասին: «Ես չեմ մտահոգվում, որովհետև համոզված եմ, որ մեծ հայրիկը իրեն հսկող մի պահապան հրեշտակ ունի»,- ասաց կինս: «Իսկ ինձ թվում է, թե նա մի խումբ պահապան հրեշտակներ պիտի ունենա»,- պատասխանեց թոռնուհիս:
Հրեշտակների առաքելությունն է պաշտպանել և ծառայել Աստծո բոլոր զավակներին: Սաղմոսերգուն ասում է. «Աստծո կառքերը երկու բյուր են՝ հազարապատիկ. Տերը նրանցում է» (Սաղմոս 68.17): Աստված բանակների Տերն է, հրեշըակները Նրա զինվորներն են:
Դ Թագավորացում կարդում ենք Եղիսեի և նրա ծառայի մասին, որոնք պաշարված էին սիրիական բանակի կողմից: Ծառան, սաստիկ վախեցած, բացականչում է. «Տե՜ր, ի՞նչ պիտի անենք», Եղիսեն ասում է. «Մի՛ վախեցիր, քանզի մեզ հետ եղողները նրանց հետ եղողներից շատ են»: Տերը բացում է ծառայի աչքերը, և նա տեսնում է «որ Եղիսեի շուրջը լեռը լի էր ձիերով ու հրեղեն մարտակառքերով» (Դ Թագավորաց 6.15-17): Տիրոջ բանակը պատրաստ էր:
Եթե նույնիսկ չկարողանանք տեսնել մեր բնական աչքերով, մենք կարող ենք հանգիստ մտքով վստահ լինել, որ զորքերի Տերը շարունակաբար և արթուն կերպով հսկում է մեզ, և Նա Իր տրամադրության տակ անտեսանելի բանակ ունի ու կարող է այդ բանակն ուղարկել այնտեղ, ուր ուզում է:
Հատված «Զհաց մեր հանապազօր» գրքույկից