«Ոչ ով իր անձը չխաբե. Եթե ձեզանից մեկը կարծում է թե իմաստուն է այս աշխարհքումը, թող նա հիմար լինի՝ որ իմաստուն լինի»(Ա Կորնթացիս 3.18):

Մենք չպետք է շփոթենք մեր ընթացիկ կյանքն իմաստության հետ։ Քաջատեղյակ լինել ընթացիկ բոլոր նորություններին և հեռու լինել Աստծո հավիտենական խոսքից անխոհեմ քայլ է։

Հաճախ մենք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում հեռուստացույցի, համացանցի առջև, ցանկանում ենք իմանալ վերջին նորությունները, լսել նոր թողարկված երգերը և այլն։ Եվ  մոռանում ենք, որ պետք է ժամանակը ծախու առնենք ու մեր թանկագին ժամերն Աստծուն տրամադրենք՝ ուսումնասիրելով Սուրբ Գիրքը, փնտրելով Նրա ներկայությունը։

Մի՛ կարծեք, թե երբ ամեն ինչից տեղյակ եք, դուք իմաստուն եք։ Իմաստություն կարող ենք ստանալ Աստծուց ու Նրա Խոսքից։

Անգամ շատ քրիստոնյաներ այսօր կարիք ունեն քիչ ժամանակ անցկացնել համացանցի, ֆեյսբուքի առջև և ավելի շատ ժամանակ տրամադրել Աստծուն։

Մենք երբեմն չենք գիտակցում, որ այդ ամբողջ տեղեկությունները կարող են վնասել մեզ։ Եկե՛ք մեր օրը ծախու առնենք, ավելի շատ ընթերցենք Սուրբ Գիրքը, ավելի շատ ժամանակ հատկացնենք աղոթքին ու լեցվենք Սուրբ Հոգով։ Եթե սխալվենք էլ, խնդրենք Աստծուն, որ մեզ Իր իմաստությունը շնորհի և առաջնորդի  Իր ճշմարիտ Խոսքով։

Եկե՛ք մտածենք այս հարցերի շուրջ.

· Ի՞նչ տարբերություն կա խելացի և իմաստուն լինելու միջև։

· Ի՞նչն ես ավելի նախընտրում՝ ժամանակ տրամադրե՞լ Աստծուն, թե՞ ամբողջ օրն անցկացնել հեռուստացույցի, համացանցի և  հեռախոսի առջև։

· Ինչո ւ՞է կարևոր խնդրել Աստծուց իմաստություն։

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Աղբյուրը՝  pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.