Սուրբ Հոգին՝ Խորհրդականը, Ում Հիսուսը խոստացել էր, ժամանում է: Պետրոսը քարոզում է Հիսուսի մասին, և ծնվում է քրիստոնեական եկեղեցին:

Ինչքան էլ ինտրովերտ լինենք, միևնույն է, բոլորս էլ ներքուստ կարիք ունենք հաղորդակցության: Դա կարիք է առաջին հերթին հաղորդակցվել Աստծո և հետո՝ մյուս մարդկանց հետ: Մենք բոլորս կարիք ունենք մեր շուրջը քրիստոնյաների, որոնց հետ կկիսենք մեր կյանքը:

Գործք. 2-ում Պետրոսն ու մյուս հավատացյալները միասին հաց էին կիսում և աղոթում: Նրանց կյանքը միաբան էր, ուրախությամբ լցված, առատաձեռն: Նրանք տոնում էին Աստծո հրաշքները և կարիքի դեպքում օգնում միմյանց: Սա հաղորդակցման այն ձևն է, որ Աստված ուզում է՝ մենք նույնպես ունենանք:

«Հաց էին կտրում տներում և իրենց կերակուրն ուրախությամբ ու սրտի պարզությամբ էին ուտում: Աստծուն էին օրհնում ու ամբողջ ժողովրդի առաջ շնորհ գտնում» (Գործք Առաքելոց 2.46-47):

Տեղական եկեղեցու միջոցով Աստված մեզ ընտանիք է տալիս: Երբ մենք շփվում ենք մյուս հավատացյալների հետ, տեսնում ենք՝ կան մարդիկ, որ ինչքան շատ ենք նմանվում Հիսուսին, մեզ ավելի շատ են սիրում ու քաջալերում: Բայց այնպես, ինչպես մենք մտնում ենք Քրիստոսի հետ հաղորդակցության մեջ, պետք է նաև կարողանանք օգտագործել այն զորությունը, որ գալիս է մյուս հավատացյալների հետ շփումից: Ինչպես տեսնում ենք վաղ եկեղեցու այն զորությունը, որ կար, երբ մարդիկ կիսվում էին իրենց դժվարություններով ու պատասխանված աղոթքներով:

Շփման միջոցով Աստված մեզ փոխում է ու ցույց տալիս Իր հավատարմությունը: Նա մեզ ուժ է տալիս հաղթահարելու ցանկացած փորձություն, որ կհանդիպենք, իսկ համայնքը սատարում է մեզ, երբ հաղթումենք:

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը՝ What is holding you back? | Devotionals | NewSpring Church

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.