Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը
«Որովհետև դուք գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, թե Նա, որ հարուստ էր, աղքատացավ ձեզ համար, որ դուք Նրա աղքատանալով հարստանաք» (Բ Կորնթացիս 8.9):
Պողոսը փորձում էր կորնթացիների մեջ արթնացնել տալու ձգտումը: Ի՞նչը կարող է շարժել սրտերն ավելի (ձեռնբաց լինելու), քան մեր Տիրոջ օրինակը, Ով...
Նախկինում հարուստ
Մինչ մարդկային կերպարանք առնելն Աստծո Որդին հարուստ էր ունեցվածքով: Նրան էին պատկանում Աբրահամի հոտերը, Բաբելոնի հողը, երկնքի տիկերը և յուրաքանչյուր գալակտիկայի աստղերը:
Հիսուսը հարուստ էր նաև փառքով (Հովհաննես 17.5): Նա տիրում էր աստվածային բոլոր հատկանիշներին և արտոնություններին: Նա Ինքնագոյ էր, Ինքնաբավ, Արարիչ: Նա վայելում էր Հոր ամբողջ սերը, սակայն մեր Տեր Հիսուսը...
Իրեն աղքատ դարձրեց
Պատկերացնո՞ւմ եք հրեշտակների զարմանքը, երբ հայտնվեց Խոսքը, որ աստվածությունը կդառնա մարդկություն, անսահմանությունը կդառնա նորածին, որ Սուրբը կդառնա մեղք, որ Աստծո Որդին կդառնա մարդ, ստրուկ՝ տառապող ստրուկ, հանցագործ՝ մահացող հանցագործ:
Ինչպիսի՞ աղքատության մեջ էր Նա՝ Աշխարհի Լույսը մտնում է կույսի արգանդի մթության մեջ: Նա ծնվեց ոչ թե պալատում կամ հյուրատանը, այլ՝ գոմում: Գահ ու գոմ. որքա՜ն հեռավորություն կա այս երկուսի միջև:
Կարո՞ղ եք տեսնել այն ձեռքերը, որոնք աշխարհին ստիպեցին վերցնել մուրճը ատաղձագործի խանութից: Այն Մեկը, Ով տվողն էր ամբողջ աշխարհին, հիմա ապրում է կարեկցությամբ: Այն ուսերը, որոնք կրում էին ամբողջ աշխարհի կառավարությունը, հիմա պատռված են հռոմեական դաժան մտրակից: Այն դեմքը, որին հրեշտակները կարող էին նայել դժվարությամբ, ծածկված են անաստված մարդկանց թքով: Ինչի՞ համար էր այս ամենը: Սա հանուն մեզ էր...
Որ դուք Նրա աղքատանալով հարստանաք
Չնայած որ քրիստոնյան կարող է հարուստ լինել, այնուամենայնիվ նա ստանալու է այն, ինչ Քրիստոսը կոչեց Ճշմարիտ հարստություն (Ղուկաս 16.11)՝ Աստծո գիտություն, որդեգրում, արդարացում, վերածնունդ, սրբացում, պահպանություն, պաշտպանություն, փառաբանություն, հավերժական երանություն, ավերջանալի ուրախություններ ու հարատև գանձեր: Ահա այս ամենը մերն է մեր Փրկչի կրած տառապանքների արդյունքում: Ովքե՞ր են իրական հողատերերը: Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն (Մատթեոս 5.5): Աստված մեր Աստվածն է, և Նա ստիպում է, որ տիեզերը պտտվի Իր յուրաքանչյուր զավակի շուրջը (Ա Կորնթացիս 3.22):
Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք դուք աղքատ եք, աղքատ՝ հոգևորապես: Դուք պետք է աղքատանաք, որպեսզի հարստանաք: Դուք պետք է ձեզ տեսնեք որպես մի աղքատ թշվառ, ով քայլում է դեպի դժոխք և ոչ մի կերպ չի կարող կապ ունենալ դրախտի հետ՝ Քրիստոսի վաստակից զատ: Եթե դուք հրաժարվեք ամենից, ապա կշահեք ամենը:
Հեղինակ՝ Բոբ Ջենինգս
Աղբյուր՝ illbehonest.com
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը