Տերոջը հուսա՛: Սաղմոս 37.5

Հավատք բառը հիմնականում նշանակում է վստահություն, եւ այդ իմաստով էլ օգտագործված է Հին Կտակարանում: Հավատք բառը ավելի ակնարկում է միտքը, մինչ վստահությունը սրտի օգտագործած լեզուն է: Ավելին՝ հավատք ունենալ, նշանակում է տեսնել եւ զգալ զորավոր, ճշմարիտ եւ սիրով լեցուն մեկին, ում կարելի է վստահել: Ուրեմն, մեր բոլոր սպասումների մեջ, առանց իմանալու կամ տեսնելու հարցերի լուծումը, եկեք վստահենք Նրան, հակառակ բոլոր դժվարություններին, հակառակ անհնար երեւույթներին, մեր տրամաբանությունից դուրս բաներին:
Եթե այս որոշումով եւ համոզումով շարունակենք Նրան վստահել. «Նա պիտի կատարի», ճամփան պիտի բացի, ճիշտ լուծումը եւ լավագույն որոշումը պիտի անի, պիտի փարատվեն ամպերը եւ վերջապես պիտի շողա պայծառ օրվա գեղեցիկ ու աստվածային լույսը:

Շարունակի՛ր Նրան վստահել, երբ շուրջ բոլորդ ամեն ինչ հավատքդ ենթարկում է ծայրագույն փորձության:

Մի՛ նայիր դրանց եւ մի՛ վախենա դրանցից: Տիրոջդ վստահիր: Թռչունի նման թեւերդ սեղմիր, հանգստացիր Նրա հավիտենական բազուկների տակ, որոնք քեզ մոտ են, նրանք քեզ պիտի կրեն: Դու այնտեղ կատարելապես ապահով ես:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.