Հովսեփն աստվածաշնչյան իմ ամենասիրելի հերոսն է։

Ես սիրում եմ Հովսեփին, քանի որ նա մեծ հավատ դրսևորեց իր տեսիլքի ճանապարհին հանդիպած փորձությունների ու դժվարությունների ժամանակ։ Մեր տեսիլքի մեջ քայլելու համար Հովսեփի կյանքից շատ բան ունենք սովորելու։

Ես ուզում եմ ձեզ հետ կիսվել այդ դասերից մի քանիսով, որոնք դուք կարող եք կիրառել՝ ապրելու Աստծուց տրված ձեր տեսիլքի մեջ։

1.    Բացառի՛ր կիսել քո տեսիլքն յուրաքանչյուրի հետ

Հովսեփի պատմության մեջ կարևոր բան է տեսիլքը պահպանելը։

Թեև ցանկանաս, որ բոլորն ուրախանան քեզ համար, ճշմարտությունն այն է, որ ոչ բոլորն են ցանկանում քեզ հաջողված տեսնել։ Շատ անգամներ, երբ ուշադիր չլինես, հակառակորդը կօգտագործի քո ամենամտերիմներին քեզ հուսահատեցնելու և շեղելու այն ամենից, որ Աստված կանչել է քեզ անելու։

Փնտրի՛ր աստվածապաշտ խորհրդակիցներ, որոնց հետ կկիսվես քո տեսիլքով և ովքեր կքաջալերեն քեզ ու կուղղորդեն առաջ գնալու։

2.    Փորձության ընթացքում մնա՛ անկոտրում

Երբ Աստված քո առաջ դռներ է բացում քայլելու քո տեսլքի մեջ, գալիս են փորձություններ։ Դու պետք է անկոտրում լինես, որ ունենաս ավելի շատ օրհնություններ ու բաց դռներ։ Այս կյանքում Աստծուց քեզ տրված տեսիլքից ավելի արժեքավոր բան չկա։

Հովսեփը փորձվեց Պետափրեսի կնոջ կողմից, բայց նրա միակ նպատակն էր չանել մի բան, որ Աստծուն հաճելի չէ։

Դու կփորձվես, բայց եղի՛ր վճռական պահպանելու քո անկոտրումությունը ինչ գնով էլ լինի։

3.    Թույլ մի՛ տուր, որ իրավիճակները խանգարեն քո տեսիլքներին

Ես սիրում եմ Հովսեփին, քանի որ ինչ իրավիճակում էլ հայտնվեր, վճռականորեն փայլում էր։

Թեպետ խաբվեց իր տիրոջ կնոջ կողմից և նետվեց բանտ, մեկ է, շարունակեց քայլել իր տեսիլքի մեջ։

Աստված կանչել էր Հովսեփին լինելու կառավարիչ, և նշանակություն չուներ՝ որտեղ նա կգնար. Աստծո շնորհը միշտ ուղեկցում էր նրան։ Նա չէր քայլում գլուխը կախ, քանի որ այդպիսով հակառակված կլիներ իր կյանքի համար՝ Աստծո պատրաստած տեսիլքին։ Նա թույլ էր տալիս, որ իր շնորհները շարունակ դռներ բացեն իր առաջ, և դա էր, որ վերջ ի վերջո ազատում էր նրան և առաջ մղում դեպի իր տեսիլքի լիությանը։

Նորոգի՛ր քո միտքը թույլ չտալու իրավիճակներին խանգարել քո տեսիլքներին, և Աստված կտա քեզ մեծ հաջողություն, ինչպես Հովսեփին։

Աղբյուրը՝ theprayingwoman.com

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.