1. «Առաջինները մի հիշեք. Եվ հին բաները մի մտաբերեք։  Ահա  ես նոր բան եմ անում. Հիմա կհայտնվի. Մի՞թե չեք իմանա։ Նաև  մի ճանապարհ եմ շինելու անապատումը, ամայի տեղերումն էլ՝ գետեր» (Եսայա 43.18-19):

Մարգարե Եսայան փորձում էր քաջալերել Հուդային, քանի որ իրենք դիմացել ու դիմանում էին անցյալի ու ներկա տառապանքներին: Նա ցանկանում էր հույս փոխանցել, որ հին բաները կանցնեն և առջևում նոր գարուններ կբացվեն: Եսայան ուզում էր, որ իրենք զգան ու հասկանան, որ Աստված Իր գործը դեռ չի ավարտել իրենց հետ: Նա նաև չի ավարտել Իր գործը քեզ հետ ու չի ավարտելու, քանի դեռ դու երկրի վրա ես կամ քանի դեռ Նա չի վերադարձել:

2. «Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան եւ հույսը» (Երեմիա 29.11):

Նույնիսկ եթե Հուդան այդ ժամանակ գտնվում էր գերություն մեջ և  այս խոսքերը իրեն էին ուղղված, նույն սկզբունքները առկա է նաև այսօր մեր կյանքում: Աստված տալիս է մեզ հույս պայծառ ապագայի համար՝ Երկնային կյանքի հույս Հիսուս Քրիստոսի միջոցով: Նրա ծրագրերը մեզ համար միշտ բարիին գործակից են (Հռոմեացիս 8.28):

3. «Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նրան, և նա կուղղի քո ճանապարհները» (Առակաց 3.5-6):

Եթե նոր տարում դու հայտնես քո երախտագիտությունը Աստծուն այն ամենի համար, ինչ Նա արել է քո կյանքում և հռչակես ու գովաբանես Նրա անունն ուրիշների մոտ, այդ ժամանակ Աստված կուղղի քո ճանապարհները, բայց եթե դու այդպես չանես և քո հասկացողությամբ ճանապարհ ընտրես, դա կարող է ծուռ ճանապարհ լինել:

4. «Եվ այս արեք իմանալով ժամանակը. Որ ժամ է արդեն քնիցն զարթնել. Որովհետև  հիմա մեզ ավելի մոտ է փրկությունը՝ քան թե այն ժամանակ՝ որ հավատացինք։ Գիշերն անցավ գնաց, և ցերեկը մոտեցել է.  ուրեմն դեն գցենք խավարի գործերը, և հագնենք լույսի զենքերը» (Հռոմեացիս 13.11-12):

Այսօր մենք ավելի մոտ ենք Հիսուսի գալուստին, քան՝ երեկ: Սա նշանակում է, որ մենք պետք է գիտակցենք այն փաստը, որ մեր շրջապատում մարդիկ, ովքեր փրկված չեն, կորսվելու են: Գիշերն անցավ գնաց, և ցերեկը մոտեցել է, ու Ավետարանը քարոզելը մեզ համար պետք է հրատապ լինի, որպեսզի շատերը փրկվեն:

5. «Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծո ողորմությունովը,  որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ և Աստծո ընդունելի պատարագ, որ է ձեր բանավոր պաշտոնը» (Հռոմեացիս 12.1):

Պողոս առաքյալը Հռոմի եկեղեցում ասաց, որ մեր ապրող ու շնչող մարմինները զոհաբերենք Աստծո համար: Սա չի նշանակում, որ մենք պետք է մահանանք մեր հավատքի համար, այլ որ մենք պետք է մեր լավագույնը տանք, զոհաբերենք մեր ժամանակը, տաղանդները, գանձերն ուրիշների փրկության համար: Մենք նոր ստեղծված ենք՝ Աստծո Հոգով նորոգված: «Ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծված է.  հները անցան, ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթացիս 5.17):

6. «Սա այն օրն է որ տէրն արաւ, թող ցնծանք եւ ուրախ լինինք սորանում» (Սաղմոս 118.24):

Ամեն օր, երբ մենք արթնանում ենք, մի նոր օր է, որ Աստված տվել է մեզ: Ի՞նչ ենք մենք անելու այսօր: Արդյո՞ք մենք ցնծալու և ուրախ ենք լինելու, թե այն անկացնելու ենք հերթական օրվա պես: Ամեն օրը նվեր է մեզ Աստծո կողմից, և Նա ակնկալում է, որ մենք այդ օրն իմաստությամբ անցկացնենք:

7. «Եղբայրք, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, բայց մեկ բան կա, ետևի բաները մոռանալով,  դեպի առաջի լինողներն եմ նկրտում։ Հետևում եմ դեպի նպատակը՝ Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսումը»(Փիլիպեցիս 3.13-14)

Պողոս առաքյալը չէր ցանկանում ետ նայել, այլ ձգտում էր առաջ շարժվել դեպի նպատակը՝ Աստծո վերին կոչումի մրցանակին Հիսուս Քրիստոսում:

Նոր տարին հենց այն է, ինչ մեզնից յուրաքաչյուրը ստեղծում է: Մեր կյանքի բովանդակությունը տարվա ընթացքում կարող է լինել լեցուն կամ սակավ, բայց Աստված ուզում է, որ Իր տված ժամանակը մենք իմաստությամբ օգտագործենք:

Եթե դու չես ապաշխարել և եկել Հիսուսի մոտ, եթե դու կորցրել ես քո հույսն այս աշխարհում, արի՛ այսօր Հիսուսի մոտ ու քո ողջ մտածմունքներն ու հոգսերը բե՛ր Նրա առաջ: Հիսուսն ասում է մեզ. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11.28): Բայց դու չես հանգստանա, քանի դեռ. «Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձանից սովորեցեք. Որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. Եվ  ձեր անձերի համար հանգստություն կգտնեք»(Մաթևոս 11.29):

Ահա այստեղ մենք հասկանում ենք, թե ինչու Հիսուսն ասաց. «Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11.30):

Աղբյուրը՝ whatchristianswanttoknow.com
Թարգմանեց Էսթեր Զաքարյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.