1. Քեզ եմ ով Տեր ամեն օր կանչում
    Իմ աղոթքն եմ Քեզ բերում
    Քեզ ընդունելի թող լինի

Դու ես միայն աղոթք ընդունում
Քո հույսով եմ աղոթում
Քեզ ընդունելի թող լինի

Թող լինի, թող լինի
Կանչն իմ թող լինի
Քեզ ընդունելի թող լինի

  1. Քեզ մոտ միայն ծաղկեց կյանքը իմ
    Քոնն է այն ամբողջովին
    Քեզ ընդունելի թող լինի

Դու Քեզ համար պահիր կյանքը իմ
Հետևել տուր Քո լույսին
Քեզ ընդունելի թող լինի

Թող լինի, թող լինի
Կյանքն իմ թող լինի
Քեզ ընդունելի թող լինի

3.Դու ես միայն դարձել երգը իմ
Դու միակ սաղմոսն ես իմ
Քեզ ընդունելի թող լինի

Քեզ եմ տալիս սրտիս բանալին
Իմ օրհնանքն ու երգը իմ
Քեզ ընդունելի թող լինի

Թող լինի, թող լինի
Երգն իմ թող լինի
Քեզ ընդունելի թող լինի

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.