Ամեն հոգի ունի հանգստության ու լռության, առանձնության ժամանակներ կյանքի անհանգստություններից:

Ժամանակակից կյանքը ճնշող է և ուժասպառ անող: Շատ մարդիկ զբաղված են այնքան, որ ժամանակ չունեն հանգստանալու համար: Ուրիշները ոգևորված են ու անհանգիստ իրենց էությամբ՝ միշտ լարված են, ենթարկվում են իրական կամ մտացածին դժվարությունների՝ չկարողանալով գտնել հանգիստ հոգու համար:

Աստված չի ուզում, որ մենք զրկված լինենք կյանքի խաղաղ ու հանգիստ կողմերից: Հակառակը՝ Նա ցանկանում է, որ մենք ապրենք հանգստության ու վստահության մեջ: Եսայի մարգարեն ասել է այդ հանգստի մասին.

«Եւ արդարութեան գործը կլինի խաղաղութիւն, եւ արդարութեան արդիւնքը հանգիստ ու ապահովութիւն յաւիտեան։ Եւ իմ ժողովուրդը կբնակուէ խաղաղաւէտ բնակարանում, եւ ապահով վրաններում եւ անդորր հանգչարաններում» (Եսայի 32.17-18):

Այդ օրհնյալ փորձառությունը կարող է ձեռք բերել յուրաքանչյուր հոգի: Առաջին պայմանը հանգստություն ստանալու համար արդարությունն է Աստծո առջև: Եթե մենք փրկված ենք Նրա շնորհով ու մաքրված Նրա Որդու թանկարժեք արյունով, եթե վերստին ծնված ենք, ուրեմն՝ արդար ենք: Արդարությունը, որ տրվում է մեզ Աստծուց ապաշխարության ժամանակ, կմնա մերը, քանի հնազանդ ենք Աստծուն, քանի մեր սրտի նպատակը կլինի Նրան հնազանդությունը և քանի մենք տոգորված ենք Նրան գոհացնելու ցանկությամբ:

Հոգսերը, անհանգստությունները, վախերն Աստծուց չեն: Աստված ասաց. «Ես հանգիստ կտամ քեզ»:

Մենք պետք է սովորենք մտնել մեր ներքին սենյակ, փակենք դուռը՝ բացառելով ամենը, բացի Աստծուց:

Հանդարտության և ապավինության մեջ է մեր զորությունը (Եսայի 30.15): Եվ մենք պետք է սովորենք դա:

Մեկ օր անտառով գնում էր մի մարդ, երբ հանկարծ լսեց շների հաչոց: Մեկ պահ հետո նա տեսավ երիտասարդ եղնիկի, որին հետապնդում էին: Երբ կենդանին տեսավ նրան, վազեց դեպի նա, ուժասպառ ընկավ ոտքերի տակ ու աղերսող հայացքը հառեց նրան: Մարդը հեռացրեց շներին և տարավ եղնիկին տուն:

Եթե այսպես վստահությամբ շտապենք Աստծո մոտ, ինչպես այդ եղնիկը մարդու, ապա Նա անպայման կցրի մեր բոլոր թշնամիներին և կառաջնորդի հանգիստ ու անվտանգ տեղ:

Չ. Նեյլոր

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.