Ես շատ եմ լսել, երբ մարդիկ խոսում են ինչ-որ խնդրի շուրջ և ասում՝ սա իմ խաչն է, և ես պետք է այն կրեմ։ Արդյո՞ք Հիսուսը դա նկատի ուներ։

Խաչը համարվում է տառապանքի խորհրդանիշ, բոլորս էլ անցնում ենք տառապանքի, ցավի և տարբեր խնդիրների միջով, և շատ հաճախ մեզ համար դժվար է այդ ամենի միջով անցնել։

Հիսուսը, խաչը վերցնել ասելով, նկատի չուներ, որ մենք պետք է մեր խնդիրները կրենք, քանի որ դա մեր խաչն է։ Նա խոսում էր ավելի խորը բանի մասին, երբ ասում էր ձեր խաչը վերցրեք և Ինձ հետևեք։ Հիսուսն Իր աշակերտներին Ղուկաս 9.23-ում ասաց. «Եվ ամենքին ասում էր, եթե մեկը կամենում է Իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա ևամեն օր իր խաչն առնե  եւ Իմ ետևից գա»։

Հիսուսը նկատի ուներ, որ հրաժարվեն իրենց հոգսերից, ծրագրերից, ցանկություններից և լիարժեք Իրեն նվիրվեն ու անեն Իր կամքն ամեն օր։

Հիսուսը ոչ միայն մեզ կանչում է, որ միայն հավատանք Իր գոյությանը, թե կարող է մեզ փրկել, այլև Նա ցանկանում է, որ մենք ամբողջովին Իրեն պատկանենք, Իր համար ապրենք և Իր կամքի համաձայն քայլենք՝ որպես Իր աշակերտներ։

Հիսուսն ասում է.

«Եվ ով որ իր խաչը վեր չառնե եւ իմ ետևից գա, նա չէ կարող իմ աշակերտ լինիլ» (Ղուկաս 14.27):

Մենք պետք է մտածենք և հասկանանք՝

1) Արդյոք Հիսուսը մեր Տե՞րն է։

2) Արդյոք Նա մեր կյանքում ամեն բանից վե՞ր է։

Մենք չպետք է կարևորություն տանք փոքր բաներին, քանի որ կյանքում չկա ավելի մեծ ուրախություն, քան Քրիստոսին հետևելը։

Աղբյուրը՝ billygraham.org

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.