Մարտին Լյութերը երբեմն ունենում էր հուսահատության նոպաներ: Մեկ անգամ նա այնպիսի հուսահատության մեջ էր, որ կինը վախեցավ: Եվ նրա գլխում մի միտք ծագեց. նա հագավ սգո հանդերձներ և ամուսնուն ներկայացավ ամբողջովին սև հագած:

- Ի՞նչ է պատահել, Կատյա՛,- անհանգիստ հարցրեց Լյութերը:

- Աստված մահացե՜լ է,- տխուր պատասխանեց կինը:

- Ինչպե՞ս թե Աստված մահացել է: Մի՞թե Աստված կարող է մահանալ,-ապշեց Մարտինը:

- Դու քո ամբողջ արտաքինով ցույց ես տալիս, որ Նա մահացել է,-ասաց կինը:

Այդ ժամանակ բարեփոխիչը հասկացավ իր սխալը, և հուսահատությունը նահանջեց նրանից: Աստծո շնորհն օգտագործեց իմաստուն կնոջը, որպեսզի հոգևորապես վերականգնի Աստծո մարդուն:

Աղբյուրը՝ christianlifetodayclt.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.