2009 թվականին Ամերիկայում մի հարցում էր անցկացվել, որին մասնակցել էին հազարավոր քրիստոնյաներ: Բոլորին տրվում էր հետևյալ հարցը. «Ասե՛ք՝ Աստծո շնորհի երեք կամ ավելի սահմանում»: Պատասխանների գերակշռող մեծամասնությունն էր՝ «Փրկություն, անարժանաբար տրվող շնորհ և մեղքերի ներում»: Շատ լավ է, որ ամերիկացի քրիստոնյաները հասկանում են, որ մենք փրկված ենք միայն շնորհով: Այնուամենայնիվ, ողբերգությունն այն է, որ հարցմանը մասնակցող հազարավոր քրիստոնյաներից ընդամենը երկու տոկոսն է պատասխանել, որ շնորհն Աստծո զորությունն է: Աստված ճիշտ այսպես սահմանեց և նկարագրեց Իր շնորհը: Նա ասում է. «Բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում» (Բ Կորնթացիներին 12.9):

Աստված ասում է, որ Իր շնորհը՝ Իր զորությունն է: «Տկարություն» բառն այստեղ նշանակում է անկարողություն: Աստված ասում է . «Իմ շնորհը Իմ զորությունն է, և այն նախատեսված է այնպիսի իրավիճակների համար, որոնք գերազանցում են քո կարողությունը»:

Պետրոս առաքյալը նույն կերպով է սահմանում Աստծո շնորհը: Նա գրում է. «Շնորհք և խաղաղություն շատանա ձեզ վրա...Ինչպես որ Նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի և աստվածպաշտության համար պետք է...» (Բ Պետրոս 1.2-3): Շնորհքը ևս մեկ անգամ կոչվում է «Նրա աստվածային զորությունը»: Պետրոսը պնդում է, որ բոլոր միջոցները և կարողությունները, որոնք անհրաժեշտ են աստվածապաշտ և սուրբ կյանքի համար, հասանելի են շնորհի զորացման միջոցով: Զորացում ասելով՝ մենք նկատի ունենք, որ շնորհը մեր բնական կարողությունը գերազանցելու կարողություն է տալիս մեզ: Մենք չունեինք ինքներս մեզ դժոխքից ազատելու կարողություն, բայց շնորհն արեց դա: Մենք չպետք է ապրեինք ազատության մեջ, բայց շնորհը տալիս է մեզ այդ կարողությունը: Մենք չէինք կարող փոխել մեր բնությունը, բայց շնորհը կատարեց դա մեզ համար: Մենք չունենք սրբությամբ ապրելու կարողություն, բայց ստանում ենք այն շնորհի միջոցով:

Շնորհը պարգև է: Ընդլայնե՛նք մեր պատկերացումը շնորհի մասին: Փրկությունը շնորհի պարգև է: Ներումը շնորհի պարգև է: Բժշկությունը շնորհի պարգև է: Մատակարարումը շնորհի պարգև է:

Այս ամենը Նրա բարեհաճության դրսևորումներն են մեր կյանքում, և մենք չենք կարող վաստակել դրանցից որևէ մեկը կամ արժանանալ դրանց:

«Բարի՞, թե Աստված» գրքից

Պատրաստեց Քրիստինե Աթոյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.