Ի՞նչ ենք մենք ասում. ամեն բան հնարավոր է հավատացողին
Զաքարիա 4.7 «Դու ո՞վ ես, ով մեծ սար. Դու Զօրաբաբէլի առաջին մի դաշտ ես»: Ասա՛ քո դժվարությանը, խոչընդոտին, «մեծ սարին», նրան, ինչ դու չես կարող անել, որ դա ոչի'նչ է քո առջև:
Մարկոս11:23 «Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ով որ այս սարին ասէ՝ Վեր կաց եւ ծովն ընկիր, եւ իր սրտումն չ’երկմտի, բայց հաւատայ՝ թէ ինչ որ ասում է՝ կ’լինի նորան, կ’լինի ինչ որ ասէ»: Ասե՛ք ձեր սարին ու մի՛ կասկածեք, որ այն կփլուզվի, և կլինի այնպես, ինչպես դուք կասեք:
Մեր խնդիրն այն է, որ շատ ենք խոսում սարի մասին, բայց քիչ ենք ասում հենց սարին: Մենք պետք է հրամայենք սարին, այլ ոչ թե բարձրացնենք նրան: Ամեն բան հնարավոր է հավատացողի համար:
Եզեկիել 37 –Չորացած ոսկորների մարգարեություն: Չորացած ոսկորներն իրավիճակներն են, որոնք անհնար է կենդանացնել: Սկսի՛ր հավատալ ու խոսել այդ իրավիճակներում: Կանչի՛ր Սուրբ Հոգու զորությունը: Գրի՛ր հստակ քո նպատակները, տեսիլքները, երազանքները և դավանի՛ր, ինչպես ասում է Աստված շատ անգամ:
Մենք պետք է ընտրենք խոսքերը, որոնք կբերեն մեր կյանք օրհնություններ: Անգամ եթե զգում ենք հոգնածություն ու վախ, պետք է ասենք հավատքի ու հաղթանակի խոսքեր:
Ցանի՛ր բարի սերմեր, որպեսզի ստանաս բարի պտուղներ: Մարգարեացի՛ր քո և քո ընտանիքի վրա օրհնություններ, կյանք, Աստծո պատասխաններ, և Աստված դա կաճեցնի: Դու կտեսնես քո ուսման, աշխատանքի, զարգացման հիանալի պտուղները: Ասա՛ խնդիրներին հեռանալ ճանապարհից, սարերին խոնարհվել և ընկղմվել ծովի մեջ:
Յուրի Իլչենկո