«Իմաստությո՛ւն ձեռք բեր, հասկացողությո՛ւն ձեռք բեր, մի՛ մոռանա ու բերանիս խոսքերից մի՛ շեղվիր։ Մի՛ լքիր նրան, ու նա քեզ կպահպանի։ Սիրի՛ր նրան, ու նա քեզ կպաշտպանի»։ (Առակներ 4.5,6)19

Վերջերս Աստված ավելի ու ավելի շատ մարդկանց է բարձրացնում, ովքեր փափագում են ավելի լավ ճանաչել իրենց Աստծուն։ Փափագում են ծառայել Տիրոջն ամբիոնից, միսիոներական դաշտում, տանը, աշխատավայրում և ամեն տեղ, ուր Նա կուղարկի։ Նրանք մարդիկ են, ովքեր չեն փորձում պարզապես գնալ նվազագույն փորձությունների ճանապարհով։ Նրանք որոշում են կայացրել վազել ասպարեզում, ինչպես Պողոսն էր ասում՝ մրցանակ ստանալու համար։ Հոգևոր տեսանկյունից նրանք գտնվում են գերազանցության ճանապարհին։

Արդյոք դուք նրանցից մե՞կն եք։ Եթե այո՛, ապա ցանկանում եմ ձեզ հինգ պարզ բառ ասել, որոնք, իմ կարծիքով, կօգնեն ասպարեզում որպես հաղթողներ վազել՝

Աստծո Խոսքն առաջին տեղում դրեք։

Անկախ նրանից, թե ինչ նպատակ եք դրել ձեր առջև՝ հիանալի ավետարանիչ լինել կամ ընտիր ծառայող Տիրոջ համար, միայն Աստծո Խոսքից ստացած իմաստությունն է, որ կօգնի ձեզ հասնել դրան։

Հիսուսն այսպես է ասում. «Բայց դուք նախ խնդրեցե՛ք Աստծո թագավորությունը և Նրա արդարությունը, և այս բոլոր բաները պիտի ավելացվեն ձեզ» (Մատթեոս 6.33):

Այնպես որ հենց այս պահից նվիրեք ձեզ այն գործին, որ հնարավորին չափ ուժգին «հագեցնեք» ձեզ Աստծո Խոսքով։ Օգտագործե՛ք ցանկացած ազատ րոպեն՝ կարդալու, ուսումնասիրելու, լսելու և Խոսքի մասին մտածելու համար։ Գիտեմ, որ դա հեշտ չէ, բայց եթե հստակ որոշեք մասնակցել Հիսուս Քրիստոսի ծառայությանը  և լրջորեն վերաբերվեք Մեծ հանձնարարությանը, ապա ջանասիրաբար կգործեք։

Աստծո Խոսքը դրե'ք առաջին տեղում  և անկասկած, առջևում բազում փառավոր հաղթանակներ կունենաք։

Հեղինակ՝ Ք. Կոուպլենդ
Աղբյուրը՝ jesustoday.info

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.