Եվ երբ ժողովրդին արձակեց, լեռը բարձրացավ առանձին աղոթելու, եւ երբ իրիկուն եղավ, Նա այնտեղ միայնակ էր: Մատթ. 14.23

Քրիստոս Հիսուս Մարդը կատարյալ առանձնության, Ինքն Իր հետ լինելու, բացարձակապես մենակ մնալու կարիքն էր զգում: Մենք գիտենք, թե մեր շրջապատի մարդիք ինչքան են մեզ հեռացնում մեր անձերից ու սպառում մեր ուժերը: Մեր Տերը սա շատ լավ էր հասկացել, եւ դրա համար առանձնանալու, Իր ուժերը հավաքելու, Իր մարդկային տկարությունները զգալու, Իր կոչումը հիշելու եւ նորոգելու, Իր Հորից կախում ունենալու գիտակցության կարիքն էր զգում:

Որքան պետք ունի այսպես անելու հավատացյալը՝ առանձնանալու ինքն իր հետ, եւ իր Հոր՝ Աստծո հետ: Եթե կար մեկը, ով զանց էր անելու այս պարագան, դա մեր Տերն էր: Սակայն Նա չէր կարող կատարել Իր գործը եւ կուտակել Իրեն պետք եղած ուժը առանց Իր առանձին ժամանակը ունենալու:

Երանի թե Աստծո ամեն զավակ մշակեր այս սովորությունը: Նաեւ պետք է, որ եկեղեցին շեշտի եւ սովորեցնի բարձր եւ սուրբ այս առանձնաշնորհը, որ ամեն մեկ անդամի ճշմարիտ իրավունքն է:

Ո՛վ իմ հոգի, ինքդ քեզ վարժեցրու Քրիստոսի հետ առանձին լինելուն: Գրված է, թե երբ Իր աշակերտները առանձին էին, նա սկսեց բացատրել Նրանց Աստծո խորունկ բաները:

Եթե ուզում ես ինքդ քեզ լավ հասկանալ, հեռու՛ մնա բազմությունից, հեռացրու շուրջդ գտնվողներին մեկ առ մեկ, մինչեւ որ դու առանձին մնաս Տերոջդ՝ Հիսուսի հետ:

Երբեք քեզ զգացե՞լ ես որպես տիեզերքում ապրող միակ անձ: Այդ ժամանակ քո միակ մտածմունքը պիտի լինի «Աստված եւ ես»: Ու հավատա՛, որ նա շատ մոտ է քեզ: Հավատա՛, որ անսահման տիեզերքի մեջ միայն երկու սրտեր կան, որ բախում են՝ Նրանը եւ քոնը: Ո՛վ իմ հոգի, ինքդ քեզ հենց այս առանձնությանը վարժեցրու: Դու ինքդ քեզ պիտի դատապարտես որպես մեղավոր եւ անարժան, եւ թողություն ու սեր պիտի գտնես, երբ լիովին առանձին ես Հիսուսի հետ, երբ ճանաչես ինքդ քեզ եւ Իր խորունկ ճշմարտությունները: Ջ. Մաթեսոն

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.