Արդյո՞ք ունեք հավատք, որ կարող է լեռները շարժել։ Ես նկատի ունեմ Աստվածաշնչում մեջբերված իրական հավատի մասին։

«Յիսուսն էլ ասեց նրանց, Ձեր թերահավատության համար. Որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ՝ եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս սարին կասեք՝ փոխադրվիր այստեղից այնտեղ, և նա կփոխադրվի. եւ ոչինչ անկարելի չի լինիլ ձեզ համար» (Մատթեոս 17.19

Այստեղ Հիսուսը խոսում է իրական հավատի մասին, որը կարող ենք կիրառել տարբեր իրավիճակներում։ Որպես հավատացյալ մարդ՝ այս համարը ինձ շատ է ոգեշնչում, որ մենք ունենք այդ զորությունը սարերը շրջելու՝ ըստ Նրա կամքի։ Դա հրաշալի փաստ է։

Հիմա շատ դժվար շրջան է

Մեր հավատի չափը հասկանալու համար մենք պետք է քննենք մեր սիրտը և տանք մեզ այս հարցը. «Ես իսկապես հավատո՞ւմ եմ, որ կարող եմ շարժել լեռները»։

Եթե մեր սրտում կան կասկածներ, ապա մենք պետք է աշխատենք ինքներս մեզ վրա, որպեսզի հասկանանք, թե ի՞նչն է խանգարում մեզ լիարժեք հավատալուն։ Եթե կան բաներ, որ մեր ուզածով չեն լինում, դա չի նշանակում, որ Աստված մեզ չի լսում կամ մեզ չի սիրում։ Մենք պետք է վստահենք Աստծուն ու չերկմտենք, որ Նա մեր կողքին է, սիրում է մեզ և կարող է օգտագործել մեզ Իր փառքի համար։

Ես կփորձեմ ձեզ ներկայացնել, թե ինչպիսին պետք է լինի մեր ըմբռնումը հավատքի վերաբերյալ։ Հավատը, որ շարժում է լեռները, պետք է արմատավորված լինի մեր սրտերում և մտքում։

Հավատալ անհնարինին

Կարիք չկա ինչ-որ գործողություններ անել, որպեսզի սարերը սկսեն շարժվել։ Հիսուսը չէր բղավում կամ գոռում, երբ ուզում էր հրաշք անել։ Սարերը շարժվում էին Նրա բերանից դուրս եկած խոսքի շնորհիվ։ Հիսուսը հստակ գիտեր, թե Ով է Աստված և թե Ով է Ինքը, Նա ոչ մի կասկած չուներ Իր սրտում։ Հիսուսը, երբ  փոթորիկը խաղաղեցրեց, ոչ մի արտառոց բան չարեց, Նա ընդամենն ասաց, և փոթորիկը դադարեց։

Մենք ցանկացած բան խնդրելիս չպետք է կասկածենք, պետք է միայն հավատանք։ Աստված կարող է աննկարագրելի բաներ անել մեր միջոցով նույնպես։Գուցե հիմա դժվար կացության մեջ եք և թվում է, որ սարերը չեն կարող շարժվել, բայց հավատացեք, որ Աստված անհնարինը հնարավոր դարձնող Աստված է։ Մենք Աստծուն չպետք է կաղապարի մեջ դնենք։ Մենք պետք է առանձնանանք և Աստծո հետ կիսվենք, թե ինչ է կատարվում մեզ հետ և թույլ տանք Նրան, որ գործի մեր կյանքում։ Եվ հավատքով կարող ենք ասել այս խոսքերը.«Առաջ գնա՛», «Դու բժշկվա՛ծ ես», «Մի՛ վախեցիր»...Հավատը, որը շարժում է սարերը, չի կարող արհեստական լինել։ Այն դուրս է գալիս սրտից և իրական է։ Գործածի՛ր քո ներսում եղած հավատը և մի՛ կասկածիր,  որ սարերը կշարժվեն։

Աղբյուրը՝ dailyps.com

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.