Աստված մեր օգնականն է
«Մեզ օգնիր, ով մեր Տէր Աստուածը. Որովհետեւ մենք քեզ ենք ապաւինել» (2 Մնացորդաց 14.11):
Այս խոսքերը Հուդայի թագավոր Ասայինն են: Դրանք ասվել են վճռական ճակատամարտից առաջ: Թշնամու գերազանցությունը ճնշող էր՝ միլիոն զորքով ու երեք հարյուր կառքերով նրա դեմ էին դուրս եկել: Կարող էր թվալ, թե անհնար է դիմակայել այդպիսի հորդային: Բայց Ասան չփնտրեց դաշնակիցներ, ովքեր կարող էին գալ իրեն օգնության, նրա ամբողջ հույսն Աստծո վրա էր. «Եւ Ասան աղաղակեց իր Տէր Աստուծուն եւ ասեց. Ով Տէր, քեզ համար մի բան չէ՝ թէ շատին թէ տկարին օգնելը. Մեզ օգնիր, ով մեր Տէր Աստուածը. Որովհետեւ մենք քեզ ենք ապաւինել, եւ քո անունովն ենք եկել այս բազմութեան վերայ, ով Տէր, դու ես մեր Աստուածը, թող մարդը քեզանից զօրաւոր չլինի։ Եւ Տէրը զարկեց Եթովպացիներին Ասայի եւ Յուդայի առաջը, եւ Եթովպացիները փախան» (2 Մնացորդաց 14.11,12):
Մենք նույնպես կարող ենք սատանայի կողմից ծանր հարձակում զգալ՝ առանց որեւէ մարդկանց օգնության հույսի: Բայց արդյո՞ք մենք հիշում ենք Ամենակարող Աստծո զորության մասին: Ասայի ապավինությունն ամոթով չմնաց, Տերն Ինքը ջախջախեց թշնամիներին Ասայի եւ Հուդայի առջեւ:
Մեր Աստված Ամենակարող է, Ով ամեն ժամանակ գիտի Իրեն ապավինողների ապրումների մասին: Նա չի թողնի նրանց պայքարում ամոթով. «Որովհետեւ ինքը որ չարչարուեցաւ եւ փորձուեցաւ, կարող է օգնութիւն տալ փորձուողներին»։ (Եբրայեցիներին 2.18).
Հավատա՛նք, որ Նա գտնվում է մեր եւ դժվարության մեջտեղում, որ հանդիպել է մեր ճանապարհին, Իր զորությամբ օգնելու մեզ: Փնտրե՛նք Աստծուն ամբողջ սրտով եւ հանձնե՛նք մեր խնդիրների լուծումը Նրա ձեռքերի մեջ, եւ Նա կանի:
«Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր» (Առակաց 3.5):
Աղբյուրը՝ facebook.com