Աստծո զոհը կոտրված հոգին է. կոտրված ու խոնարհ սիրտը, ո՛վ Աստված, Դու չես արհամարհի: Սաղմոս 51.17

Աստված լավագույն ձեւով օգտագործում է այն անձերին, որոնց հոգին կոտրված է ամենախորունկ ձեւով: Նրան հաճելի զոհը կոտրած ու խոնարհ սիրտն է:

Փանուէլի մեջ Հակոբի մարդկային ուժի սպառվելն էր, որ Աստված այն նոր զորությամբ զրահապատեց: Քորեբի մեջ Մովսեսի գավազանով ապառաժի կոտրվելն էր, որ ջուրը հոսեց եւ հագեցրեց մի մեծ բազմության ծարավը: Երբ Գեդեոնի երեք հարյուր զինվորների լապտերները կոտրվեցին (ինչը որ նրանց անձերի կոտրվելու խորհրդանիշն էր), լույսերը երեւացին եւ թշնամիներին փախուստի մատնեցին: Երբ որբեւայրի կինը կոտրեց յուղի կարասի կափարիչը, Աստված այնքան շատացրեց նրա յուղը, որ նա կարողացավ այն ծախել եւ իր բոլոր պարտքերը վճարել: Երբ Եսթերը կոտրելով արքայական օրենքը, դուրս եկավ թագավորի առջեւ, այդ ժամանակ կարողացավ իր ազգը ազատել:

Հիսուսը հինգ նկանակը կտրեց եւ այնքան բազմացրեց, որ այդ հացով հնարավոր եղավ կերակրել հինգ հազար հոգի: Մարիամի ալաբաստրե շշի փշրվելուց հետո էր, որ անուշահոտ յուղը հոսեց, ու սենյակը նրա բույրով լցվեց:

Տեր Հիսուսի մարմինը փշերով, գամերով եւ գեղարդով ծակեցին եւ արնաքամ արեցին, բայց դրանից հետո էր, որ Նրա հավիտենական կյանքը մեղավոր եւ ծարավ բյուրավոր հոգիներին կյանք տվեց:

Ու եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, երբեք, երբեք չի կարող ուրիշ ցորեն տալ եւ աշխարհը կերակրել:

Եվ այսպես, կարող ենք դեռ շարունակել պատմության, բուսաբանության, մարդկության եւ հոգեւոր կյանքերից վերցված օրինակները, թե Աստված փնտրում է կոտրած սրտեր եւ հոգիներ՝ հրաշքներ անելու համար:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.