Ակտիվ աղոթքի կյանք ունենալու 5 հետևանք
- Աստծո հետ մնալ ընկերակցության մեջ
Ակտիվ աղոթքի կյանք ունենալու առաջին հետևանքն այն է, որ դու ընկերանում ես Աստծո հետ: Ովքեր ապաշխարել են և ամբողջությամբ հանձնվել են Աստծուն, արդեն բարեկամություն ունեն Նրա հետ, ինչպես Հայրն իր երեխայի հետ (Ա Հով. 3.10, Գաղ. 3.26): Բայց, երբ մենք ունենում ենք մեր ամենօրյա աղոթքները Աստծո հետ, մենք կապնվում ենք Նրա հետ ավելի խորը կապով, որը մեզ դաձնում է ավելի մոտ, ինչպես լավագույն ընկերներ: Ուրախություն է իմանալ, որ Աստված լսում է մեր աղոթքները և որ Նա ցանկանում է մեզ հետ խորը բարեկամական կապի մեջ լինել:
2. Աստված մաքրում է մեզ
Ա Հովանու 1:9 խոսքը այսպես է ասում. «Եթե խոստովանենք մեր մեղքերը, ապա Նա հավատարիմ ու արդար է մեր մեղքերը մեզ ներելու և մեզ բոլոր անիրավություններից մաքրելու համար»: Երբ մենք խոստովանում ենք մեր մեղքերը Աստծուն, մենք վստահություն ունենք, որ Նա մաքրում է մեզ բոլոր մեղքերից, որից հետո մենք ուղիղ ենք դառնում Աստծո առջև: Խոստովանել՝ նշանակում է համաձայն լինել Աստծո հետ մեր մեղքերի վերաբերյալ: Այսպես, թե այնպես Աստված գիտի մեր բոլոր մեղքերը, ուրեմն, ինչու՞ չխոստովանել դրանք և ունենալ մաքուր խիղճ: Մի շատ հաճելի գիտակցում կա, որ երբ մենք ներվում ենք, դառնում ենք ավելի ճերմակ, քան ձյունը (Սաղ. 57.1, Բ Կոր. 5.21):
3. Աղոթքի հետ փոխվում է կյանքը
Հակոբոսն ասում է. «Արդարի ջերմեռանդ աղոթքը մեծ զորություն ունի» (Հակ. 5.16): Ես տեսել եմ հենց իմ աղոքների այսպիսի հետևանքը և լսել եմ տասնյակ ու տասնյակ պատասխան ստացած աղոքներ, որոնք փոխել են կյանքեր: Ինչու՞ չմիախառնվել Աստծո զորությանը և ջերմեռանդ աղոթել սրտումդ եղած բաների համար: Հնարավոր է՝ աղոթում ես կորսված ընկերոջ կամ ընտանիքի անդամի համար, նոր աշխատանքի, ինչ-որ մեկի կամ ինքդ քո առողջության համար: Կյանքը փոխվում է, երբ մենք աղոթում ենք, և ոչ թե նրա համար, որ մենք փոխում ենք Աստծո մտադրությունը, այլ որ Աստված փոխում է մեր միտքը:
4. Ավելի շատ Աստվածային իմաստություն
Հակոբոսը նորից խոսելով աղոքի մասին՝ հորդորում է մեզ, որ աղոթենք Աստվածային իմաստության համար, որի կարիքը մենք բոլորս ունենք: «Եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունենա, թող խնդրի Աստծուց, որ բոլորին տալիս է առատորեն, և չի հանդիմանում, ու նրան կտրվի» (Հակ. 1.5): Սողոմոնը աղոթեց իմաստության համար. «Եվ Աստված նրան ասաց. «Քանի որ, այս բանը խնդրեցիր ու քեզ համար երկար օրեր չխնդրեցիր, ու քեզ համար հարստություն չխնդրեցիր, ու քո թշնամիների հոգին չխնդրեցիր, այլ իրավունքն իմանալու իմաստություն խնդրեցիր, ահա՝ քո խոսքի պես պիտի անեմ: Քեզ տալիս եմ մի իմաստուն ու հանճարեղ սիրտ, այնպես որ քեզանից առաջ որևէ մեկը չի եղել ու քեզանից հետո էլ քեզ նմանը չի լինելու» (Բ Թագ. 3.11-12):
5. Ավելի շատ մշակներ հունձքի համար
Հիսուսն ասաց. «Իրոք հունձքն առատ է, բայց մշակները՝ քիչ: Աղաչեք հնձի Տիրոջը, որ մշակներ ուղարկի Իր հնձի համար» (Մաթ. 9.37-38): Թվում էր, թե իմ եկեղեցում մշակները քիչ էին, եթե, իհարկե, այդպիսիք կային, և ես հինգ տարի շարունակ աղոթում էի, որ Աստված ինձ հետ միասին այլ մշակներ բերի հունձքի համար, քանզի ես միշտ ստիպված էի միայնակ գնալ: Բայց մի քանի տարի անց, Աստված ոչ միայն մշակներ ուղարկեց ինձ հետ ծառայելու, այլ նաև դուռ բացեց բանտում ծառայության, որտեղ մարդիկ եկան ինձ մոտ, և ջանում էին ինձ հետ միասին անցնել փողոցներով, դռնեդուռ, որպեսզի մուտք ունենան հունձքի մեջ: Այնուհանդերձ, մշակները սակավ էին և այնտեղ կար մեծ հունձք, ուստի աղոթեք Աստծուն, որ Նա տա ավելի շատ մշակներ և Նա դա կանի:
Աստված պատրաստակամ է լսելու մեր աղոթքները և ցանկանում է պատասխանել դրանց` փոխելով ոչ միայն մեր, այլ նաև մեզ շրջապատող մարդկանց կյանքերը, եթե միայն մենք խնդրենք (Հակ. 4.2): Աստված ցանկանում է փոխել մեր կյանքերը և մեզ ցույց տալ ակտիվ աղոթքի կյանք ունենալու հետևանքները: Դա կախված է մեզանից: Եթե միայն մենք պատրաստակամ լինենք ամեն օր փնտրելու Աստծուն:
Հեղինակ՝ Ջեք Վոլմեն
Աղբյուր` faithinthenews.com
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը