«Եղբայրներ ու քույրեր»-ը՝ Նոր Կտակարանում
Նոր Կտակարանը հավատացյալներին կոչում է «եղբայրներ»: Ենթադրվում է՝ պատճառն այն է, որ ցուցումները հասցեագրվում էին տղամարդ ծերերին՝ Երուսաղեմի խորհրդին:
«Եվ առաքյալներն ու երեցները հավաքվեցին այս հարցը քննելու: Եվ շատ վիճաբանություններից հետո Պետրոսը ոտքի ելավ և նրանց ասաց. «Մարդի՛կ, եղբայրներ, դուք գիտեք …»: Գործք. 15.6-7:
Այստեղ Պետրոսը դիմում է տղամարդ առաքյալներին ու ծերերին: «Եղբայրներ» (adelphoi) բառը բառացի թարգմանությամբ նշանակում է «տղամարդիկ, եղբայրներ»:
Բայց այդպես կոչում էին նաև ցանկացած լսարանի, և այդտեղից էլ ակնհայտ է դառնում, որ տվյալ հարցը լսել և վերջնական որոշման կայացմանը ողջ եկեղեցին է մասնակցել:
«Այն ժամանակ առաքյալներին ու երեցներին, ամբողջ եկեղեցու հետ միասին, հաճելի թվաց, որ իրենցից ըտրված մարդիկ ուղարկեն Անտիոք՝ Պողոսի և բառնաբասի հետ»: Գործք. 15.22:
«Ամբողջ եկեղեցու» մեջ մտնում էին նաև կանայք:
Նորկտակարանյան նամակներում «եղբայրներ» (adelphoi) բառը գործածվում կամ կապակցվում էր «սուրբեր» կամ «սիրելիներ» բառերի հետ, և նախաբանի ու վերջաբանի ողջույներից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է բոլոր հավատացյալներին, քանի որ հունարենում միևնույն բառն է օգտագործվում, երբ խոսքը վերաբերում է խմբին, որտեղ միայն տղամարդիկ են և այն խմբին, որտեղ կան և՛տղամարդիկ, և՛ կանայք:
«Ձե՛զ բոլորիդ, որ Հռոմում եք, Աստծո սիրելիներիդ, սուրբ լինելու կանչվածներիդ, շնո՜րհ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից» : Հռոմեացիս 1.7 (1 Թեսաղոնիկեցիս 1.1-4, Փիլլիպեցիս1.1-2):
Այդ «adelphoi» բառը միևնույն ժամանակ քերականորեն նշանակում է «եղբայրներ» և «քույրեր-եղբայրներ»: Այսպիսով՝ ինչպե՞ս հասկանալ, երբ է խոսքը գնում միայն «եղբայրների», իսկ երբ՝ «քույր-եղբայրների» մասին: Այդ իսկ պատճառով էլ նորկտակարանյան նամակների մեջ նշում է «բոլոր» և «յուրաքանչյուր (ամեն)» բառերը, որ բոլորիս համար պարզ դառնա, որ խոսքը բոլորին է վերաբերում: Այլապես հնարավո՞ր է, որ միայն եղբայրները սրբվեն կամ Հիսուսը միայն եղբայրների՞ համար է փրկություն սահմանել:
«Քանի որ թե՛ Սրբողը, և թե՛ սրբվողները, բոլորը Մեկից են, այդ պատճառով էլ Նա չի ամաչում նրանց եղբայրներ կոչել…»: Եբրայեցիս 2.11:
«Ես իրավունք ունեմ ձեզ՝ բոլորիդ մասին, այսպես մտածելու, որովհետև ձեզ իմ սրտում ունեմ, քանի որ թե՛ իմ կապանքների, թե՛ ավետարանի հաստատման ու պաշտպանման ժամանակ, բոլորդ իմ շնորհի մասնակիցները եղաք»: Փիլիպեցիս 1.7:
Աղբյուրը՝ carelinks.net
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը