Երջանկությունը, փոսն ու անցնող մարդիկ (առակ)
Մի օր Երջանկությունը գնում էր անտառով և հանկարծ ընկավ փոսի մեջ: Նստած է Երջանկությունը փոսի մեջ ու լալիս է: Մոտով անցնում էր մարդը. Երջանկությունը լսեց մարդուն և գոչեց փոսի միջից.
- Բարի մա՛րդ, դուրս հանիր ինձ այստեղից:
- Իսկ ի՞նչ կտաս փոխարենը,-հարցրեց մարդը:
- Իսկ ի՞նչ ես ուզում,- ասաց Երջանկությունը:
- Ես ուզում եմ մեծ ու գեղեցիկ տուն ծովի տեսարանով, ամենաթանկը: Երջանկությունը տվեց մարդուն տունը, մարդն ուրախացավ, վազեց դեպի տունը և մոռացավ Երջանկության մասին:
Փոսի մեջ նստած՝ ավելի բարձր է լալիս Երջանկությունը: Մոտով անցնում էր երկրորդ մարդը, լսեց նրան Երջանկությունը և բացականչեց.
- Բարի մա՛րդ, դուրս հանիր ինձ այստեղից:
- Իսկ ի՞նչ կտաս դրա դիմաց,-հարցրեց մարդը:
- Իսկ ի՞նչ ես ուզում,- պատասխանեց Երջանկությունը:
- Ուզում եմ շատ գեղեցիկ ու թանկարժեք մեքենաներ տարբեր մակնիշների:
Տվեց Երջանկությունը մարդուն այն, ինչ խնդրեց: Ուրախացավ մարդը, մոռացավ Երջանկության մասին ու վազեց:
Երջանկությունը լրիվ կորցրեց հույսը: Հանկարծ լսեց, որ գալիս է երրորդ մարդը, Երջանկությունը գոչեց.
- Բարի մա՛րդ, հանիր ինձ այստեղից, խնդրում եմ:
Մարդը հանեց Երջանկությանը փոսից ու գնաց առաջ: Ուրախացավ երջանկությունը, վազեց նրա հետևից և հարցրեց.
- Մա՛րդ, իսկ ի՞նչ կուզես ինձ օգնելու համար:
- Ինձ ոչինչ պետք չէ,-պատասխանեց մարդը:
Այդպես էլ վազեց Երջանկությունը մարդու հետևից՝ երբեք նրան բաց չթողնելով:
Անհայտ հեղինակ
Հ.Գ. Դու էլ ես մտածո՞ւմ, թե երջանկությունը մեքենաների, տների ու ունեցվածքի մեջ է: Երանելի է այն մարդը, ով գիտի երջանկության իրական աղբյուրին...