Առավոտյան նոր էի բացել աչքերս, ամուսինս ասաց.

- Քեզ պատմություն կպատմեմ:

Անկեղծ ասած՝ սա շատ յուրահատուկ էր: Դրա համար լսեցի: Եվ ահա անցել է մի քանի օր, իսկ ես դեռ այդ պատմության մասին եմ մտածում:

Ամուսնուս առավոտյան պատմությունը.

«Նապալեոնի մոտ դատի բերեցին մի զինվորի, ով քնել էր ծառայության ժամանակ: Նրան պետք է մահապատժի ենթարկեին: Դատին ներկա էր զինվորի մայրը: Նա մոր միակ որդին էր: Մայրը լաց էր լինում, խնդրում խոսք ասել Նապալեոնին: Նրան դա թույլատրեցին: Նա աղաչում էր ողորմել որդուն: Ինչին Նապալեոնը պատասխանեց. «Նա արժանի չէ ողորմության»: Մայրը պատասխանեց. «Ողորմության չեն արժանանում, այն շնորհում են»:

Չգիտեմ՝ ինչպես ավարտվեց այս պատմությունը: Բայց այս մասին մտածում եմ արդեն մի քանի օր: Գիտե՞ք, ինչ-որ բան նստում է մտքերում և այնքան կնստի, որ «ծամեք» մինչև վերջ:

Ողորմությունը շնորհում են:

Ողորմելը ներելն է, բարիք անելը: Եվ կարևորը սրանում ներելն է՝ չնայելով նրան, թե ինչ է արել մարդը:

Ուղղակի կյանք նվիրել: Նվիրել սրտի վիճակը: Ողորմություն շնորհել: Եթե հնարավոր է, մոռանալ, թե ինչ է ասել մարդը կամ արել:

Ի՞նչ տարբերություն ներելու և ողորմելու միջև: Երևի՝ ոչ մի: Իսկ գուցե ողորմությունը ներելուց էլ բարձր է: Դա սրտի յուրահատուկ վիճակ է: Դա սրտի վեհանձն վիճակ է: Կարծես այս վիճակը բնորոշ է թագավորներին և իշխանություն ունեցողներին՝ ողորմություն շնորհել:

Այնպես որ մտածում եմ՝ ողորմություն շնորհելու համար պետք է իշխանություն ունենալ: Գիտե՞ք՝ ինչպես են ասում, որ միայն ուժեղ մարդը կարող է ներել, միայն ուժեղ մարդը կարող է չպատասխանել չար խոսքով չար խոսքին: Միայն ուժեղ մարդը կարող է իր զգացմունքները դնել երկրորդ տեղում: Միայն ուժեղ մարդը կարող է ողորմություն շնորհել: Որովհետև դա նրա իշխանության մեջ է: Թույլ, անիշխան մարդիկ միայն և անում են, որ կտրում են իրենց սրով, արագ եզրակացություններ անում, նաև թքում են՝ դրա հետ մեկտեղ բաց թողնելով երեքհարկանի հայհոյանք: Ֆո՜ւ, բավականաչափ տեսանք նորություններով այդպիսի մարդկանց վերջին ժամանակներում:

Ինչպե՞ս այսօր կարող եմ ողորմություն անել:

Սկսենք սեփական ընտանիքից: Երեխաներն ամենաշատն ունեն մեր ողորմության կարիքը: Ամուսին, կին, մայր, հայր, քույրեր, եղբայրներ: Հետո գնանք առաջ՝ աշխատանք, դպրոց, եկեղեցի, և ամեն տեղ կգտնվեն մարդիկ, ովքեր ինձանից կսպասեն ողորմություն:

Կկոտրի որդին այսօր առավոտյան բաժակը: Իսկ դու կանգնի՛ր քո գահից, ինչպես իշխանություն ունեցող, բարձրացրո՛ւ գավազանդ և ասա՝ այսօր ողորմություն եմ ցույց տալիս, չե՛մ բարկանա:

Եվ նորից կկրկնեմ իմ սիրելի արտահայտությունը. «Սիրո կարիք ավելի շատ ունի նա, ով ամենաշատը դրան արժանի չէ»: Ողորմության մասին կարելի է ասել հենց նույնը:

Ողորմություն այսօր ցուցաբերենք… քանի  այս կյանքում…

«Որովհետեւ անողորմ դատաստան պիտի լինի ողորմութիւն չ’անողի վերայ. Եւ ողորմութիւնը պարծենում է դատաստանի դէմ»: Հակոբոս 2.13

Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.