Ով իմ Աստված կանչում եմ Քեզ,
Եվ փնտրում եմ երեսը Քո,
Թող ազգիս մեջ լույսդ շողա,
Փառքիդ ցոլքը միշտ երևա:

Թող որ բացվի առավոտը,
Թող որ ծագի արշալույսը,
Հոգուդ գետը հոսի այստեղ,
Եվ բժշկի երկիրը մեր:

Տեր գթության, Տեր բարության,
Բացիր ճամփան Քո փրկության:
Զորացրու Հայր հավատքը մեր,
Աղոթքի տուն դառնանք մենք, Տեր:

Թող որ բացվի առավոտը,
Թող որ ծագի արշալույսը,
Հոգուդ գետը հոսի այստեղ,
Մեր Հայաստան երկիրն դառնա Եդեմ:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.