Կան մի շարք հանրաճանաչ քրիստոնեական ընկերություններ, որոնք հայտնի են իրենց՝ աստվածաշնչյան արժեքների տարածումով: Արագ սննդի ցանց «Chick-fil-A»-ից մինչև արհեստագործական խանութ «Hobby Lobby». այս քրիստոնեական կազմակերպությունները առաջնագծում են՝ ոչ միայն հայտնիներին ծառայություններ մատուցելով, այլև՝ ավետարանական ուղերձի ամբողջական հռչակմամբ:

Բայց գիտե՞ք, որ կան նաև քրիստոնեական այլ կազմակերպություններ, որոնք աստվածաշնչյան համարներ և քրիստոնեական մեջբերումներ պարունակող գրություններ են փակցնում իրենց արտադրանքի վրա: Այս «թաքնված» գրություներն որքան զարմացնող, նույնքան էլ ոգեշնչող են:

Ահա չորս քրիստոնեական ընկերություն, որոնք աստվածաշնչյան համարներ են փակցնում իրենց բաժակների, փաթեթավորման և արտադրանքի վրա.

«In-N-Out Burger»

Ամենահայտնի ապրանքանիշերից մեկը, որն իր արտադրանքի վրա փակցնում է աստվածաշնչյան համարներ՝ «In-N-Out Burger»-ն է: Արագ սննդի ցանցը տպագրում է աստվածաշնչյան հատվածներ, ներառյալ Հովհաննես 3.16-ը՝ Նոր Կտակարանի ամենատարածված համարներից մեկը, փակցնելու համար բաժակների և փաթեթավորման ներքևի հատվածում:

«In-N-Out»-ի աստվածաշնչյան համարները բավականին ոգեշնչող են ու դա զարմանալի չէ, քանի որ ընկերությունն ունի հավատքի արժեքավոր պատմություն, ինչպես շատ այլ ընկերություններ, որոնք սուրբգրային համարներ են փակցնում իրենց արտադրանքի վրա:

Ռիչ Սնիդերը վերստին ծնված քրիստոնյա էր և «West Coast» արագ սննդի ընկերության հիմնադիրը: Դեռ շատ վաղուց, նա որոշել էր օգտագործել իր ընկերության հնարավորությունները՝ իր քրիստոնեական հավատքը մյուսների հետ կիսելու համար: Այդ ժամանակից ի վեր ընկերությունը շարունակում է դա անել մինչ օրս:

Քրիստոնեական ընկերությունը օգտագործում է նաև այլ սուրբգրային համարներ, այդ թվում՝ Առակաց 24.16-ը, որտեղ ասվում է. «Որովհետև յօթն անգամ վայր կընկնի արդարը և կկանգնի, բայց անզգամները չարիքի մէջ կկործանվեն»:

«Goldhen Eggs»

Բոլոր նրանք, ովքեր բացում են «Goldhen Eggs» ապրանքանիշի տուփը, կտեսնեն ինչ-որ գրություն տուփի ներսի հատվածում՝ աստվածաշնչյան ոգեշնչող մի համար: Ձվի յուրաքանչյուր տուփի մեջ հաճախորդները կգտնեն Սաղմոս 118.24 գրությունը, որտեղ ասվում է. «Սա այն օրն է, որ Տերն արավ, թող ցնծանք եւ ուրախ լինենք սորանում»։

Գնորդները պատմել են, որ ձվերը փաթեթավորվում են «Rose Acre Farms»-ի կողմից, որն իր կայքում ակնհայտորեն ցուցադրում է աստվածաշնչյան համարը: Ալդի Րիվյուվերը՝ տուփերի վրա աստվածաշնչյան համարի առկայությունը, բացատրում է հետեւյալ կերպ.

«Աստվածաշնչյան համարի՝ տուփերի վրա փակցնելու սովորույթը գալիս է մեր հիմնադիր Դեյվիդ Վ. Ռասթիից, ով իր ողջ կյանքի ընթացքում առաջ է շարժվել այդ համարի օգնությամբ: Մենք այս սովորույթի իրականացումը սկսել ենք 1980 թվականին  ու պահպանել այն մինչ օրս: Այն միշտ արժանացել է անկեղծ գնահատանքի ԱՄՆ-ի հաճախորդների կողմից՝ որպես հույսի դրական ուղերձ»:

Բավական ոգեշնչող է տեսնել կազմակերպություներ, որոնք առաջնորդվում են աստվածաշնչյան արժեքներով:

«Forever 21»

Հագուստի ապրանքանիշ՝ «Forever 21»-ը հիմնել են Դոն և Ջին Չանգերը: Բարեպաշտ այս քրիստոնյաները 1981-ին տեղափոխվեցին Կորեայից Ամերիկա՝ զարգացնելով հագուստի իրենց կայսրությունը: Չնայած շատերը միգուցեև տեսած չլինեն, այնուամենայնիվ,  արտադրանքի պոլիէթիլենային բոլոր տոպրակների ներքևի հատվածում տպագրված է Հովհանու 3.16-ը:

Այդ սուրբգրային համարում ասվում է. «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն Նորան հաւատացողը չկորչի, այլ հաւիտենական կեանքն ունենայ»:

«Forever 21»-ի՝ աստվածաշնչյան համարի փակցման պատմությունը ևս ոգեշնչող է:

«Cook-Out»

Թվում է, թե «In-N-Out Burger»-ը միակ արագ սննդի ցանցը չէ, որ օգտագործեց աստվածաշնչային համարների փակցման գաղափարը: Ըստ «Business Insider»-ի՝ «Cook-Out»-ի հարավային հատվածի արտադրությունը ևս փակցնում է աստվածաշնչյան համարներ իր արտադրանքների վրա:

Գավաթներն ու արտադրանքը իրենց վրա կրում են աստվածաշնչյան համարներ, իսկ ցանցի մի քանի վայրերում հնչում է քրիստոնեական երաժշտություն. մի բան, որն ըստ «Knoxville News Sentinel»-ի կոչվում է «յուրօրինակ քրիստոնեական մթնոլորտ»:

«Հարավում մեծացած ընտանիքներում քրիստոնեական ազդեցությունը շատ է. նրանք մեծացել են այդ միջավայրում: Դա ցանված է նրանց բնության մեջ», - ասում է Ալեն Բրուքսը՝ «Cook-Out»-ի տնօրենը: «Մենք ներառել ենք ընտանիքների սիրելի աստվածաշնչյան համարները մեր գավաթների և տոպրակների վրա: Այդ համարները, կարծես, առանձնահատուկ լինեն նրանց համար»:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ insider.pureflix.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.