«Ծոմում կերակուրը չէ կարևորը» գրքի հեղինակը թվարկել է ծոմի մասին երեք առասպելները:

Հեզեր Էշենբաումը գրում է, որ դրանցից առաջինն այն է, որ իբր իսկական հոգևոր ծոմը վերաբերվում է կերակրատեսակին:

«Եթե նախաճաշին մի մանկան մեծությամբ ձմերուկ եք ուտում, ապա դա ծոմ չէ,- նշում է հեղինակը:- Ես դառնությամբ եմ հիշում, թե ինչպես էի չափից շատ մրգեր ու բանջարեղեն ուտում այսպես կոչված՝ Դանիելի ծոմի ժամանակ: Մրգերի չարաշահումը հոգևոր ծոմ չէ: Եթե ձեր սեղանին մրգերի և բանջարեղենի անսահմանափակ քանակություն է կամ օրական 27 անգամ հյութ եք խմում, ապա դա նույնպես անհամատեղելի է հոգևոր ծոմի հետ: Դուք չեք կարող ամբողջովին կենտրոնանալ Աստծո վրա, եթե անընդմեջ լվանում եք հյութաքամիչը կամ անվերջ կտրատում եք մրգերի հերթական չափաբաժինը»:

Երկրորդ առասպելը վերաբերվում է այն մարդկանց, ովքեր կարծում են, թե կերակրի նույնիսկ փոքր կտոր ուտելիս ծոմն ավարտվում է:

«Ես նույնիսկ չեմ կարող հիշել, թե քանի անգամ եմ մոռացել, որ ծոմի մեջ եմ ու մի կտոր ինչ-որ բան եմ կերել: Այդպիսի իրավիճակում դժվար թե մտածում եք. «Վա՜յ, ախր ես ծոմի մեջ եմ, հետաձգեմ ուտելս ու վերադառնամ ծոմին»: Կարծում եմ ավելի շուտ մտածում եք. «Վայ, ես ծոմի մեջ էի: Ամեն բան վերջացավ: Ուրեմն սկսեմ ուտել այն ամենը, ինչ կգտնեմ սառնարանում»: Բայց ձեր ստամոքս ընկած ամեն մի ուտելիք մի քանի վայրկյանում մարսվում է: Կերակրի մի կտորը չպետք է տապալի ձեր ծոմը»:

Երրորդ առասպելը շոշափում է ծոմի տևողությունը:

«Ծոմի համար կարևոր է ոչ թե քանակը, այլ որակը,- ընդգծում է Հեզեր Էշենբաումը: Շատ ցավալի է, որ այդքան մեծ քանակությամբ քրիստոնյաներ, փոխանակ հրաժարվեն մի անգամ ճաշելուց, ընտրում են հյուծիչ, բայց հաճախ՝ անպտուղ, քառասունօրյա ծոմը:

Կյանքը փոխվում է ծոմի որակից, ոչ թե տևողությունից:

Ես կարող եմ հրաժարվել միայն մի անգամ ճաշելուց և տեսնել, թե ինչ զորավոր կերպով է Աստված գործում իմ կյանքում, քան եթե քառասուն օր ծոմ պահեի: Ինչո՞ւ: Հարաբերությունները: Ես ծոմ եմ պահում շնորհիվ Աստծո հետ իմ հարաբերությունների, ոչ թե ակնկալում եմ, որ կվաստակեմ այդպիսի հարաբերություններ»:

Հեղինակ՝ Հեզեր Էշենբաում,
Աղբյուրը՝ «Ծոմում կերակուրը չէ կարևորը» գիրք

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.