Ուզո՞ւմ եք տեսնել հրաշք: Դրե՛ք սիրո խոսքը մարդու սրտի ամենախորքում: Աճեցրե՛ք նրան ժպիտով և աղոթքով ու կտեսնեք՝ ինչ տեղի ունենա.

Ենթակաները լսում են հաճոյախոսություններ, կինը ստանում է ծաղկեփունջ, հարևանները՝ ձեր թխած թխվածքից մի կտոր, այրին՝ ուշադրություն, բենզալցակայանի աշխատակիցը՝ հարգանք, քարոզիչը՝ արժանի գովասանք: Խաղաղության սերմեր ցանելը մոտավոր նման է  լոբու սերմերը ցանելուն:

Երբեք չես հասկանա, թե ինչո՞ւ է ամեն ինչ ստացվում, միայն գիտես, որ ստացվում է: Սերմերն աճում են՝ տեղաշարժելով վիրավորվածության քարերը: Մի՛ մոռացեք կարևոր սկզբունքը: Չի՛ կարելի թերագնագնահել սերմերի ուժը: Աստված չի մոռանում: Երբ Նրա թագավորությունը ենթարկվում էր կողոպտման, իսկ ժողովուրդը մոռացել էր Նրա անունը, Նա ցանում էր Իր սերմերը:

Երբ մարդկային սրտի հողը քարացավ, Նա ցանում էր Իր սերմերը: Երբ կրոնը վերածնվում էր ծեսի, իսկ տաճարը վերածվել էր առևտրի վայրի, Նա ցանում էր Իր սերմերը: Ուզո՞ւմ եք տեսնել հրաշք: Նայե'ք, թե ինչ տեղի ուենցավ, երբ Նա ցանեց Իր սերմը հրեա օրիորդի պտղաբեր արգանդում: Այն աճեց, «ինչպես ընձյուղ և ինչպես ծիլ չոր հողից»: Աստծո սերմը միշտ տեղաշարժել է մի կողմ քարերը, որոնք փորձել են խանգարել Նրա աճին: Նրա ծառայությունն էր քարերի հավաքումը, որոնք Իր Հոր հողը փչացնում էին: Օրենքի քարեր՝ մեջքը բեռնավորող, ճնշվածության քարեր՝ ոսկորները կոտրող, կանխամտածվածության քարեր՝ աղքատներին շրջապատող ցանկապատով: Բայց հայտնվեց և վերջին քարը, որը պարզվեց  Աստծո սերմի գլխավոր փորձությունն էր:

Մահվան քարը՝ մարդկանցից մղված ու սատանայից ուղղված դեպի գերեզմանի դուռը: Մի վայրկյան կարող էր թվալ, թե սերմը կմնա հողի տակ: Ինչ-որ ակնթարթ քարը երևում էր շատ ծանր, որ այն տեղաշարժել լիներ: Սակայն հետո ինչ-որ տեղ հողի հենց սրտում Աստծո սերմը տեղաշարժվեց, կենդանացավ ու աճեց: Հողը դղրդաց, և քարը գլորվեց գերեզմանից: Եվ ծաղկեց Զատիկի ծաղիկը:

Չի՛ կարելի թերագնահատել սերմի ուժը:

Հատված «Երկնային օվացիաներ» գրքից
Ներկայացրեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.