Ծոմը հոգևոր կարգապահություն է
«Եւ ես դարձրի իմ երեսը դէպի Տէր Աստուծուն, որ աղօթք եւ աղաչանք մատուցանեմ ծոմով եւ քուրձով ու մոխիրով» Դանիել 9.3
Դանիելի աղոթքը Դանիել 9-ում իդեալական օրինակ է ծառայում նրան, թե ինչպես պետք է աղոթել ճգնաժամի ժամանակ: Աստված չի թողնի անպատասխան ծանր ժամանակներում այն աղոթքը, որում մենք ցուցադրում ենք մեր մտադրությունների լրջությունը:
Դուք պետք է ցույց տաք Աստծուն, որ չեք նահանջի, մինչև Նա չպատասխանի ձեր կարիքը: Դուք պետք է ցույց տաք Նրան, որ դա ուղղակի կամակորություն կամ քմահաճույք չէ ձեր կողմից: Թույլ տվեք Աստծուն տեսնել, թե որքան կարևոր է ձեզ համար խնդրվածքը ստանալը:
Դանիելը ցույց տվեց Աստծուն իր լուրջ վերաբերմունքը իրավիճակի նկատմամբ երեք միջոցներով. «Եւ ես դարձրի իմ երեսը դէպի Տէր Աստուծուն, որ աղօթք եւ աղաչանք մատուցանեմ ծոմով եւ քուրձով ու մոխիրով» Դանիել 9.3:
Նշենք առաջինը, ինչ արեց Դանիելը՝ նա իրեն պահեց ուտելիքից, այսինքն՝ ծոմ պահեց: Ծոմը հոգևոր կարգապահություն է՝ դարերով մարդկանցից գործածվող:
Հիսուսն ասում էր, որ որոշ հրաշքներ կարող են կատարվել միայն ծոմի ու աղոթքի արդյունքում: Ինչո՞ւ է այդպես: Քանի որ ծոմն ասում է Աստծուն, որ այն, ինչի համար աղոթում եք, ձեզ համար մեծ նշանակություն ունի:
Մովսեսը ծոմ պահեց 10 պատվիրանները ստանալուց առաջ: Իսրայելացիները ծոմ էին պահում, մինչ կմենամարտեին ստրատեգիական կարևոր պատերազմները: Դանիելը ծոմ պահեց, որ Աստծուց առաջնորդություն ստանա: Նեեմիան ծոմ պահեց, մինչ կսկսեր կառուցումը: Հիսուսը ծոմ պահեց գայթակղության դեմ հաղթանակի համար:
Բայց ծոմը միշտ չէ կայանում նրանում, որ կերակուրից հեռու պահես քեզ: Ծոմն այն է, որ քո կյանքից հեռացնես այն ամենը, ինչ շեղում է աղոթքից: Օրինակի համար դուք կարող եք հրաժարվել ինտերնետից կամ հեռուստացույցի դիտումից օրվա որոշակի ժամերի, իսկ այդ ազատված ժամանակը տրամադրել աղոթքին:
Որոշե՛ք ձեզ համար, թե ինչում կարող եք ծոմ վերցնել:
Հեղինակ՝ Ռիկ Ուորեն
Աղբյուրը՝ ieshua.org