Ծովը ծնկների՞ց ․․․
Դասի ժամանակ ուսուցիչը հարցնում է․
- Երեխանե՛ր, ինչ-որ հրաշք ասեք։
Քրիստոնյա ընտանիքից մի աղջիկ ձեռք է բարձրացնում, ուսուցիչը դժկամությամբ հարցնում է նրան․
- Հրաշք էր, որ Աստված հրեաներին անցկացրեց Կարմիր ծովով։
Ուսուցչուհին, ով անհավատ էր, որոշում է ծաղրել աղջկան․
- Սա չի կարելի հրաշք համարել։ Գիտնականները հաստատել են, որ ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղում ծովը եղել է ծնկներից, և այն կարելի էր հանգիստ անցնել։ Ուսուցչուհին նորից դիում է դասարանին․
- Երեխանե՛ր, դե՛, ինչ-որ հրաշք ասեք։ Նորից այդ աղջիկն է ձեռք բարձրացնում։ Ուսուցչուհին ստիպված հարցնում է․
- Հրաշքն այն էր, որ փարավոնի զորքը խեղդվեց մի ծովում, որի ջրերը մարդու ծնկներից էր։