Բաց մի՛ թող այն ուրախությունը, որը գալիս է Աստծուն և ուրիշներին ամբողջ սրտով ծառայելուց:

Երբևէ փորձե՞լ ես անել մի բան, որը երկար ժամանակ չես արել, օրինակ՝ հեծանիվ վարել, դաշնամուր նվագել կամ ֆրանսերեն խոսել: Դու կարող ես զարմանալ, երբ հայտնաբերես, որ մի փոքր հետ ես վարժվել։ Երբ մենք կանոնավոր կերպով չենք կիրառում որևէ հմտություն, կարող ենք սկսել կորցնել դրանք։

Նմանապես եթե մենք կանոնավոր չենք մարզվում, կորցնում ենք մկանային ուժը: Որոշ մեքենաներ սկսում են ժանգոտվել և քայքայվել առանց կանոնավոր օգտագործման: Սննդամթերքը և դեղորայքը ունեն սահմանափակ պահպանման ժամկետ։ Նման դեպքերում դու գիտե՞ս, թե ինչ են ասում․ «Օգտագործի՛ր կամ դեն նետիր այն»:

Բավական չէ բացահայտել մեր հոգևոր պարգևները․ մենք նաև պետք է օգտագործենք և լինենք դրանց լավ տնտեսներ: Աստված մեզ տվել է մեր պարգևները մի նպատակով: Տաղանդների առակը մեզ հստակ ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք «թաղում» ենք այն, ինչ Նա տվել է մեզ։ Մենք նաև բաց ենք թողնում մեր նպատակը կատարելու և Հիսուսի խոստացած առատ կյանքը ապրելու ուրախությունը (Հովհաննես 10․10)։

Ծնողները հպարտանում են՝ տեսնելով, որ իրենց երեխաները տարիների ընթացքում աճում են մտքով և մարմնով: Նմանապես մեր Երկնային Հայրն ուրախանում է՝ տեսնելով խոնարհ սիրտ, որը պատրաստ է ծառայել Իրեն (Կողոսացիս 3.22-23):
Բաց մի՛ թող Նրա հետ այս պահը. «Այսօր ինչպե՞ս կօգտագործես քո պարգևները ծառայելու Նրա թագավորության համար»:

Աղբյուր՝ https://www.intouch.org/read/daily-devotions/serving-god-with-our-gifts
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.