Ծարավի վտանգը
«Օդը մեր մի մասնիկն է, - գրում է Ֆրեդրիխ Բուչները, - բայց ջուրը մեր սրտի ուրախությունն է»:
Ես մեծացել եմ մի քաղաքում, որն շատ հեռու չէ Միչիգան լճից։ Մի վայր, որտեղ գրեթե միշտ կհանդիպեիր լճի կամ գոնե փոքրիկ լճակի, որը դառնում էր մեր ժամանցի անբաժան մասնիկներից մեկը: Նույնիսկ ամռան ամենատաք օրերին ջուրը երբեք չէր պակասում: Մեծ Լճի Նահանգում ես չեմ հիշում, որ պետք եղած լիներ մեր հյուրերի հետ շրջադարձ կատարելու՝ մեքենաները լվանալու համար կամ ջրցան համակարգերը ուղղելու՝ ջրամատակարարումը խելամիտ օգտագործելու համար, ինչպես մենք անում էինք Ատլանտայում: Ես հիշում եմ ջրառատ այգիները՝ կանաչ գույնի խիտ համակցությամբ, և Միչիգան լիճը ՝ որպես անվերջանալի ջրի պաշար:
Առաջին անգամ, երբ ես դուրս եկա Արևմտյան Միչիգան, հիվանդագին ապշեցի՝ սահմանափակված և ջրազրկված լինելու զգացումից: Իսկ ահա Երուսաղեմում շրջակայքն ամբողջապես ցամաք էր, և ես ուղղակիորեն երազում էի ջրի մասին:
Երուսաղեմը և դրա շրջակայքը ամբողջապես չոր տեղանքում է, որտեղ ջուրը սակավ է, և միշտ առկա է պայքար դրա ձեռքբերման համար. այնտեղի չոր կլիմայական պայմանները անվերջանալի են, իսկ անձրևոտ եղանակներն առհասարակ՝ կարճատև: Իրականում նույնիսկ տարվա ամենաանձրևոտ եղանակին, ամսվա ընթացքում անձրև տեղում է ընդամենը 2-5 օր: Տարվա կտրվածքով, կարելի է ասել, ընդհանրապես անձրև չի տեղում: «...հոգիս ծարաւ է քեզ համար. Մարմինս քեզ է ցանկանում ցամաք եւ ծարաւ երկրում, ուր որ ջուր չկայ», - երգեց Դավիթը: Նեգևի միջով անցնելիս և Երուսաղեմի փոշին շնչելիս հասկացա, որ սա միակ Սուրբ Գրային խոսքը չէր, որը կյանքի էր կոչվել:
Հին իսրայելացիներն այն ժողովուրդն էին, որ լավ գիտեին ծարավի տառապանքը և խոնավ օդի բացակայությունը, և նրանք ընդունում էին դա որպես համապատասխան ցուցիչ՝ հասկանալու իրենց հոգևոր «աշխարհագրությունը»: «... Ինչպէս որ եղջերուն փափաքում է ջրերի առուների, այնպէս էլ իմ անձը փափաքում է քեզ, ով Աստուած։ Իմ անձը ծարաւ է Աստուծուն՝ կենդանի Աստուծուն...»: (Սաղմոս 42.1-2): Նմանապես Իսրայելի Աստվածը հենց այսպես էր ներկայացնում Իսրայելի՝ անհամբեր և թափառող զավակներին: «Որովհետեւ իմ ժողովուրդը կրկնապատիկ չարութիւն գործեց, ինձ՝կենաց ջրի աղբիւրս՝ թողեցին որ իրանց համար հորեր փորեն՝ ծակծակոտ հորեր, որոնք չեն կարող ջուրը պահել» (Երեմիա 2.13):
Ես երբեք չէի մտածել ջրի հետ իմ փոխհարաբերությունների մասին, մինչ իմ ճանապարհը բերեց դրան, և դրա հետևանքով երազներս լեցվեցին ծարավով: Եվ Երուսաղեմի փոշու մեջ ես հասկացա, թե որքանով է դա նման Աստծո հետ իմ փոխհարաբերություններին: Քրիստոնեությունը մեծապես փոխվեց իմ աշխարհայացքում. այն իրենից շատ ավելին էր ներկայացնում, քան ես գիտեի, երբ դեռահաս էի Արևմտյան Միչիգանում՝ շրջապատված հավատի և հավատքի «ջրհորներով»: Հանկարծ թվաց՝ Քրիստոսը ինքն իրեն բացահայտեց՝ որպես ջրի յուրօրինակ Տեսակ. Մեկը, Ում ես չէի կարողանում գտնել ինքս, Մեկը, Ով չունի իրեն փոխարինող, և Մեկը, Ում ջանասիրաբար փնտրում էի: Չոր հողում կանգնած՝ ես տեսա իմ ուժասպառությունը, ծայրահեղ ծարավը և այն բավարարող Անձի անցած դժվարին ուղին: Աստծո նկատմամբ հոգու ծարավը հանկարծ դարձավ այնքան առանձնահատուկ, իրական ու պահանջված, որ վեր էր իմ պատկերացումներից:
Ք. Ս. Լյուիսը «Արծաթե աթոռ» իր վեպում պատկերում է ծարավից առաջացող վտանգի պատկերը: Ջիլն ծարավով նայում էր մի գետի, որի շառաչյունն ու տեսքը, կարծես, կանչում էին նրա անունը, բայց նա չէր կարողանում ընդառաջ գնալ: «Ես չեմ համարձակվում գալ և խմել», - ասաց նա: Եվ նա հիմքեր ուներ երկմտելու. գետի կողքին նստած էր անշարժ Առյուծը: Ի պատասխան նրա զարմանքի՝ առյուծն արձագանքեց նրան.
- Այդ դեպքում դու կմեռնես ծարավից, - ասաց Առյուծը ՝ ի պատասխան նրա հրաժարվելուն:
- Օ՜հ, սիրելի՛ս, - ասաց Ջիլը՝ ևս մեկ քայլ ընդառաջ գալով: - Այդ դեպքում, կարծում եմ, որ պետք է գնամ և մեկ այլ գետ գտնեմ:
- Այլ գետ չկա -, - ասաց Առյուծը:
Հին իսրայելացիների համար Աստված նրանց թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր հույսն էր. «Բլուրների գագաթների վերայ գետեր պիտի բանամ, եւ հովիտների մէջ՝ աղբիւրներ. անապատը պիտի ջրի լիճի դարձնեմ, եւ չոր երկիրը՝ ջուր բղխելու տեղեր» (Եսայիա 41.18)։ Աստված նույնն է մի աղջկա համար, ով իր սրտում Միչիգան լճի առատությունն ունի. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ, եւ խմէ։ Ինձ հաւատացողը, ինչպէս գիրքն ասում է, Նորա փորիցը կենդանի ջրերի գետեր կ’բղխին» (Հովհաննես 7.37-38)։ Ջուր խմելու հրավերն իրենից վտանգ էր ներկայացնում, իսկ ջուրը՝ միակ անգին գանձը, բայց նրանց համար, ովքեր ծարավ են, այլ Գետ գոյություն չունի:
Հեղինակ՝ Ջիլ Կարատինի
Աղբյուրը՝ rzim.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը