Որակ, որ ստանում ենք ուրիշների բեռները կրելիս
«Եվ կգիտենաս, որ քո զավակները շատ են, և քո սերունդը՝ երկրի խոտերի պես»: (Հոբ 5.26)
Տարիներ առաջ Նյու Յորքում ցուցադրության էին դրվել 80 տարի առաջ օգտագործված նավակի տախտակի խոշոր կտորներ: Դրանց սքանչելի տեսքը հիացմունք էին առաջացնում: Տարիների ընթացքում ծովի կատաղի ալիքները, ջրի քիմիական ազդեթությունը, հովերն ու փոթորիկները քանդակել, գծագրել և գույն էին հաղորդել այդ փայտերին: Այժմ այդ փայտերը գնված են մի մեծահարուստ ընտանիքի կողմից`տան կահավորանքի մի մասը կազմելու համար:
Մարդկանց ապրած կյանքերի մեջ էլ կա որակի նույնպիսի տարբերություն: Նրանք ովքեր ապրել են թույլ, դյուրին և անձակենտրոն կյանք, չեն մշակվել այս փայտի սքանչելի կառուցվածքի պես, ուստի օգտակար չեն եղել մարդկությանը: Սակայն նրանք, ովքեր անցել են կյանքի ալեկոծ ծովերի միջով՝ պայքարելով ալիքների և փոթորիկների դեմ, կրել են ծանր և դժվարին բեռներ, նրանք դարձել են Աստծո և մարդկանց ճշմարիտ ծառաները:
Ոչ թե միայն պայքարն է պատրաստում մարդկանց, այլ կա գեղեցկության մի տեսակ, որ նրանք ստանում են իրենց և ուրիշների բեռները կրելու ընթացքում:
Հեղինակ՝ Լուիս Ալբեր Փանքս
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը