1912 թվական՝ ապրիլի 15. այս օրը աշխարհացունց մի դժբախտություն տեղի ունեցավ՝ կործանվեց «անխորտակելի» Տիտանիկը: Հենց այն նույն հսկայական նավը, որը, ըստ սեփականատերերից մեկի խոսքերի՝ «Նույնիսկ ինքը՝ Տեր Աստված չի կարող խորտակել»:

Կործանման պահին տիրող քաոսի ընթացքում յուրաքանչյուրը ձգտում էր փրկության մի ճանապարհ գտնել՝ «ոտնահարելով» կողքինի նույն ձգտումը:

Այդ երեկո նավի վրա էր գտնվում նաև հովիվ Ջոն Հարփերն իր վեցամյա դստեր հետ: Որպես միայնակ ծնող՝ նա հնարավորություն ուներ աղջկա հետ միասին նստել փրկարարական նավակը, սակայն նա այլ տարբերակ ընտրեց:

Համբուրելով դստերը՝ նա նստեցրեց աղջկան նավակի մեջ և ասաց՝«Միևնույն է՝ մի օր մենք կհանդիպենք»:

Մի՞թե այդ պահին կար ավելի կարևոր բան, քան երեխայի և սեփական կյանքը փրկելը…

Այո՛, կա՛ր. ուրիշ անձանց հոգու փրկությունը:

Շարունակվող քաոսի մեջ՝ նվագախումբը սկսում է կատարել քրիստոնեական հիմնը՝ «Ավելի մոտ քեզ, Տե՛ր» երգը, իսկ հովիվ Հարփերը այս ու այն կողմ է վազում՝ փորձելով յուրաքանչյուրին հարցնել՝ արդյոք հավատո՞ւմ է Հիսուսին:

Ժամը 2:20 րոպեին՝ Տիտանիկն արդեն ամբողջությամբ ջրում էր, և թվում էր, թե սա վերջն է ամեն բանի: Բայց սահմռկեցուցիչը դեռ նոր էր սկսվում:

Հարյուրավոր մարդիկ, սառցե ջրի մեջ անօգուտ շարժումներ անելով, փորձում էին փրկության մի ձև հայթայթել՝ նույնիսկ վնասելով մեկը մյուսին:

t7Այդ ընթացքում Ջոն Հարփերը լողում էր մեկի մոտից դեպի մյուսը՝ փորձելով նրանց ապաշխարության բերել:

Մոտենալով մի խեղդվող երիտասարդի՝ հովիվը հարցնում է՝ «Դու հավատո՞ւմ ես Հիսուսին», և ստանում բացասական պատասխան:

Որքան էլ հովիվը փորձում է համոզել երիտասարդին և լցնել հավատքով Հիսուսի հանդեպ, նրա ջանքերն ապարդյուն են անցնում: Այլևս ոչ մի ճար չունենալով՝ հովիվը հանում է իր փրկարար բաճկոնը և տալով այն երիտասարդին՝ ասում. «Այն քեզ ավելի է պետք, քան ինձ»:

Եվ այնուհետ շարունակում անել այն գործը, որի համար Աստված էր կանչել իրեն՝ մարդկանց փրկության բերել:

Սակայն հովիվ Ջոն Հարփերը չի կարողանում երկար դիմակայել, և սառցե ջուրն անում է իր «գործը»: Այդ անկոտրում հավատացյալի վերջին բառերն անգամ լինում են Աստվածաշնչյան՝ «Հավատա՛ Աստծուն և կփրկվես»:

Ջրում հայտնված մարդկանցից միայն վեցն են փրկվում, որոնցից մեկն այն երիտասարդն էր, ում իր բաճկոնն էր տվել հովիվը, և ով այդ դեպքից չորս տարի անց փրկվածների համար կազմակերպված հանդիպման ժամանակ արցունքներն աչքերին պատմում է, թե ինչպես հովիվ Ջոն Հարփերը փրկեց իր կյանքը՝ դրանով իսկ մոտեցնելով իրեն Աստծուն:

Այսօր քչերը գիտեն Տիտանիկի իրական հերոսի մասին, ով իր կյանքը դրեց իրեն անծանոթ մարդկանց հավիտենական փրկության համար:

Բայց, փորձելով իմաստավորել այս փաստերը, ակամայից հասկանում ես, որ մարդկային իրական որակները կախված չեն ո՛չ գումարից, ո՛չ հասարակական դիրքից, և բացահայտվելով միայն էքստրեմալ պայմաններում՝ այդ որակները ցույց են տալիս մարդու իրական դեմքը:

Ահա թե ում մենք կարող ենք անվարան անվանել «իրական հերոս»…

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.