Տեսիլքը տակավին որոշված ժամանակի համար է, սակայն վերջում այն կխոսի ու չի ստի, եթե ուշանա էլ, սպասի՛ր դրան, որովհետեւ անպայման պիտի գա, չի ուշանա: Ամբ. 2.3

Էտէմ Սլոմէն «Ակնկալության Անկյունը» խորագրով իր գեղեցիկ գրքույկի մեջ ասում է, որ Տերը իրեն տարավ «Տիրոջ Գանձարանը» կոչված տունը: Այնտեղ՝ ուրիշ շատ բաներից հետո ցույց տվեց նաեւ «Ուշացած Օրհնությունների Գրասենյակը», որտեղ Տերը պահում էր աղոթքների այն պատասխանները, որոնց ժամանակը դեռ չէր եկել: Նրանք այնտեղ պիտի մնային, մինչեւ որ գար աստվածային իմաստությամբ որոշված հարմար ժամանակը:

Իրենց աղոթքներին տակավին պատասխան չստացողներից շատերը չգիտեն, որ Աստծո կողմից որոշված այդ հապաղումը դեռ մերժում չի նշանակում: Սիրո եւ իմաստության ի՜նչ մեծ գաղտնիքներ կան «Ուշացած Օրհնությունների» սենյակի մեջ պահված: Եթե իրենց մնար, շատ հավանական է, որ նրանք այս օրհնությունները անհաս վիճակով պիտի քաղեին: «Դրա համար Տերը պիտի սպասի, որպեսզի ողորմած լինի ձեր հանդեպ…» Եսայի 30.18:

Տիրոջը քո կասկածներով մի՛ տրտմեցրու: Բարձրացրու՛ գլուխդ հիմա եւ Նրան օրհնիր այն ազատության եւ աղոթքի պատասխանների համար, որոնք գալու վրա են եւ վստա՛հ եղիր, որ մի օր Նրան պիտի օրհնես եւ մեծապես վարձատրված պիտի զգաս այն սպասումի եւ համբերության համար, որոնք թեեւ փորձեցին քեզ, բայց զորացրեցին քո հավատքը՝ եւ այսպիսով դու փառավորեցիր քո Աստծուն:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.