Եվ Տիրոջ տապանակը երեք օրվա ճանապարհ անցավ նրանց առջեւում: Թվոց 10.33

Երբեմն մենք Տիրոջից տպավորություն ենք ստանում եւ միայն այդ տպավորության համաձայն չպետք է գործենք: Եթե մեր ստացած տպավորությունները Աստծուց են, Նա իր Խոսքով եւ պարագաներով պիտի հաստատի, այնպես, որ մենք երբեք կասկածելու պատճառ չպետք է ունենանք:

Սրա գեղեցիկ օրինակն է Երեմիայի Անթովթի մեջ ագարակի գնելը: Երեմիան այդ մասին ունեցած տպավորությամբ չգործեց, մինչեւ որ իր հորեղբոր տղան եկավ եւ առաջարկեց իրեն, որ գնի այդ ագարակը: Այդ ժամանակ ասաց. «Հիմա իմացա, որ սա Տերոջ Խոսքն է»: Նա սպասեց, մինչեւ որ Աստված հաստատեց արտաքին պարագաներով, որ դա եղել է Իր առաջնորդությամբ, եւ դրանից հետո էր, որ գնեց ագարակը: Ուստի ոչ միայն ինքը, այլեւ ուրիշներն էլ իմացան, որ դա Աստվածային հրահանգ էր: Եվ Աստված սպասում է, որ Իր մտածելաձեւին համապատասխան գործենք: Չենք անտեսելու Նրա ձայնը: Իբրեւ Նրա ոչխարները մենք պետք է ճանաչենք Իր ձայնը եւ հետեւելու ենք Իրեն, ինչպես որ Պողոս առաքյալը եւ ուրիշները արեցին:

Ուր որ Տիրոջ մատն է ցույց տալիս, այնտեղ պետք է գտնենք Իր բացած ճամփան: Մի՛ ասա. Պիտի անեմ, կամ պիտի չանեմ, այլ սպասիր, մինչեւ որ Նա քեզ ցույց տա Իր որոշած ճամփան: Միայն դրանից հետո է, որ պիտի կարողանաս վստահությամբ քայլ անել, որովհետեւ Տերը պիտի ստանձնի բոլոր պատասխանատվությունները: Ի՛նքն է մեր մեծ Աստվածը, որ պիտի առաջնորդի մեզ Իր ընտրած ճանապարհի մեջ, որքան էլ անծանոթ լինի այդ ճանապարհը:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.