Հեշտ է ասել՝ մի՛ մտահոգվիր: Իրականում այն կատարելը պահանջում է փորձառություն Աստծո հավատարմությամբ: Երբ վստահում ենք Աստծուն, տեսնում ենք Նրա հավատարմությունը մեր կյանքերում, որը մեզ համար շնորհ է՝ ապրելու առանց անհանգստության, վախի և տագնապների:

Ահա, թե ինչու է շատ կարևոր շարունակել հավատալ ու վստահել Աստծուն՝ փորձությունների և նեղությունների մեջ։ Աստծո օգնությամբ մենք կարող ենք համառորեն դիմակայել հանձնվելու դեմ և թողնել գայթակղությունը, երբ դժվարանում ենք: Աստված շատ անգամներ օգտագործում է դժվարությունները՝ փորձելով մեր մեջ կառուցել տոկունություն, համբերատարություն և բնավորություն, որն ի վերջո կառաջացնի ուրախության սովորությունը և վստահության հույսը:

Միշտ հիշե՛ք, որ երբ պատերազմի մեջ եք լինում, արժեքավոր փորձ եք ձեռք բերում, որը օգտակար է լինելու ապագայում: Դու ավելի հեշտ կվստահես Աստծուն, երբ գա դժվարությունը՝ դառնալով Աստծո բարության և հավատարմության վկայությունը մյուսների համար: Եթե դու պատերազմի մեջ ես հենց հիմա, դու կարող ես թույլ տալ, որ այն պարտության մատնի քեզ կամ դարձնի ավելի ուժեղ: Ճիշտ որոշում կայացրո՛ւ, և այն թող քեզ բերի ավելի խորը հոգևոր հասունության մակարդակ:

Մենք ծառայում ենք հրաշալի Աստծո, Ով կարողանում է բարիին գործակից անել մեզ համար այն բաները, որոնք սատանան օգտագործում է մեզ վնասելու համար:

Ջոյս Մայեր

Թարգմանեց Լիլիթ Խաչատրյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.