Տերը պիտի գործի ինձ համար...
Տերը պիտի գործի ինձ համար: Սաղմոս 138.8
Տառապանքի մեջ այնպիսի գերբնական եւ աստվածային գաղտնի զորություն կա, որ տակավին ամենամեծ մարդկային միտքն անգամ չի կարող հասկանալ այն:
Երբ տառապող հոգին հասնում է քաղցր ու խաղաղ անդորրության, որը թույլ է տալիս իրեն նայել իր ցավերին եւ փորձություններին եւ ժպտալ, նույնիսկ չխնդրել Աստծուն, որ դրանք իրենից հեռացնի, այն ժամանակ է, որ տառապանքը իր օրհնյալ գործը կատարած կլինի նրա վրա, նրա համբերությունը կատարելության հասած եւ խաղաղությունը փառաց պսակի փոխած կլինի:
Այս տառապանքների մեջ է, որ Սուրբ Հոգին հրաշալի գործեր է կատարում մեր հոգիների վրա:
Այս վիճակի մեջ, մեր ամբողջ էությունը Աստծո հզոր ձեռքի տակ կատարելապես հանդարտվում է, եւ մեր ամբողջ միտքը, սիրտը եւ հոգին վերջնականապես պարտվում են: Երկնային հանդարտությունը գրավում է մեր ամբողջ էությունը: Հանդարտվում է նաեւ լեզուն եւ քիչ է խոսում, դադարում է Աստծուն հարցումներ ուղղել, եւ այլեւս չի աղաղակում «ինչու՞ ինձ թողեցիր»:
Ի՛նչ էլ լինի իր կյանքի պայմանները, փնտրում է միմիայն Աստծո կամքը եւ Նրան հաճելի բաները, հաստատ հավատում է, թե ամբողջ տիեզերքում՝ ներկայում, կամ անցյալում, բոլոր պատահած լավ կամ վատ բաները միասին գործում են միայն բարիի համար:
Մեր ամբողջ էությամբ Նրա օրհնյալ, սիրելի, արյունաքամ եւ պաշտելի ոտքերի առջեւ մնալ եւ վայելել Գալիլիայի ծովի խոր ու հանդարտ պահերի խաղաղությունը…սա՛ է մեր իրավունքն ու գերագույն վայելքը: