Տերը պիտի սպասի, որպեսզի ողորմած լինի ձեր հանդեպ: Եսայա 30.18

Այն դաշտերը, որոնք տեսել են տեղատարափ անձրեւներ, այնտեղ խոտերը ավելի կանաչ են լինում: Կարծում եմ, որ Իռլանդիան կոչվում է «Զմրուխտի Կղզի» իր մշուշների եւ խոնավության համար: Այնտեղ, որտեղ տեսնում ենք վշտերի եւ ցավերի արցունքներով թրջված կյանքեր, այնտեղ ենք գտնում «Զմրուխտ Սրտեր», որոնք լցված են Աստծո սիրո, խաղաղության եւ մխիթարության կանաչությամբ եւ թարմությամբ:

Ո՛վ հավատացյալ, մի՛ ողբա, ասելով. «Ու՞ր են գնացել ծիծեռնակները, մեռե՞լ են արդյոք»:

Ո՛չ, նրանք չեն մեռել, այլ որոշ ժամանակ հեռացել են դեպի այլ երկիր, կրկին վերադառնալու նպատակով:

Ո՛վ Աստծո զավակ, մի՛ ասա, թե ձմեռը սպանել է բոլոր ծաղիկները եւ նրանք ընդմիշտ չկան: Ո՜հ, ո՛չ, նրանք ծածկված են ձյունասպիտակ սավանով, եւ շուտով պիտի վերակենդանանան, իրենց գլուխները վեր պիտի բարձրացնեն, պիտի նորից բացվեն:

Մի՛ ասա, թե արեւը այլեւս վերջնականապես մարել է: Սակայն, ո՛չ, ամպերն են ծածկել նրան: Եվ այդ ամպերը իրենց օրհնաբեր անձրեւները թափելուց հետո, տեղ պիտի տան արեւին, որ վերստին պիտի փայլի քո վրա, խոտերիդ եւ ծաղիկներիդ վրա Մայիսի քաղցր օրերին:

Ամենից առավել, երբ Աստված մի պահ ծածկում է Իր երեսը, մի՛ ասա, թե Նա ամբողջովին մոռացել է քեզ: Ո՛չ, ո՛չ, Նա ուշանում է քեզ ավելի մեծ բարիք անելու համար, որպեսզի Դու Նրան ավելի լա՛վ ճանաչես, ավելի՛ շատ սիրես եւ անպատմելի ուրախություններ վայելես: Սպասելը մեզ մեծացնում է շնորհքի մեջ, փորձում է մեր հավատքը, ուստի սպասիր հավատքով ու հույսով: Խոստումի իրականացումը կարող է ուշանալ, բայց ի վերջո պիտի կատարվի: Ս.Հ.Սբերջըն

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.