Հիսուսը զարմանալի հրաշքներ էր գործում: Նա դիվահարին ազատեց դևերի լեգեոնից, մի կին ակնթարթորեն բուժվեց տարիներ շարունակ տառապող արյունազեղումից, տասներկու տարեկան աղջիկը՝ հրեա տիրակալի դուստրը, հարություն առավ մեռելներից: Երբ Հիսուսը կատարում էր այսպիսի զորեղ գործեր, Նա ասում էր. «Քո հավատքը քեզ փրկեց» (Մարկոս 5.34; 10.52; Ղուկ. 7.50; 8.48; 17.19; և 18.42):

Իր կյանքի առաջին երեսուն տարիները Հիսուսն ապրել էր Նազարեթում, որից հետո Նա սկսեց գործել Իր ժողովրդի մեջ: Բայց Իր ծննդավայրում Նրան «դիմավորելու եկավ» անհավատությունը: Ժողովուրդը գիտեր Հիսուսի մեծամեծ գործերի մասին, բայց նրանց համար նման բաներ տեղի էին ունեցել «միայն» այլ վայրերում՝ այլ քաղաքներում, այլ համայնքներում և ոչ թե Նազարեթում:

Այլ վայրերում մարդիկ ուրախանում էին Հիսուսի հրաշագործ ուժից, և մեծ հուզմունք էր տիրում: Բայց Նազարեթի ժողովուրդը այդպես էլ չկարողացավ տեսնել դա: Ինչո՞ւ, քանի որ նրանք հոգեպես մեռած էին: Ճիշտ է՝ նրանք անկեղծորեն կրոնական էին և ճանաչում էին Հիսուսին և նրա ընտանիքին՝ որպես լավ մարդկանց: Բայց նրանք չէին ընդունում, սպասում Քրիստոսին՝ որպես մարմնավոր Աստված:

Սիրելինե՛ր, սա այսօր շատ քրիստոնյաների, ինչպես նաև շատ եկեղեցիների ողբերգությունն է: Նրանք լսում են այլուր Աստծո մեծ, զորեղ գործերի մասին, որոնք փրկություն են շնորհում, ապրեցնում շատ մարդկանց: Բայց ոչ ոք չի հարցնում. «Ինչո՞ւ ոչ այստեղ: Ինչո՞ւ ոչ այժմ»:

Ավետարանիչների մի ամբողջ սերունդ մեծացել է՝ ընդունելով Հիսուս մարդուն, բայց նրանք իրենց կյանքի ընթացքում չէին ընդունում Քրիստոսին՝ որպես այժմյան Աստծո, երկրի վրա գործող Աստծո: Սուրբ Գրությունը մեզ ասում է, որ Տերն անաչառ է, և Նա ցանկանում է յուրաքանչյուրի համար կատարել նույն մեծամեծ գործերը, որոնք Նա անում է «այլուր»: Որքան էլ հավատքը կարևոր է, այնուամենայնիվ, Աստծո ձեռքերը կապված են. «[Հիսուսը] Եւ չէր կարողանում այնտեղ ոչ մի զօրութիւն անել. Բայց միայն մի քանի հիւանդների վերայ ձեռք դրաւ եւ բժշկեց» (Մարկոս 6.5):

Չսխալվե՛ս. Աստծո զորությունը հասանելի էր նաև Նազարեթում: Հիսուսը կանգնած էր նրանց մեջ լի զորությամբ՝ ցանկանալով ազատել, բուժել, հարություն տալ և հզոր գործեր անել: Բայց Նա հայտարարեց. «Ես չեմ կարող այստեղ գործել»: Ինչո՞ւ. նրանց անհավատության պատճառով (տե՛ս 6: 6): Հիսուսը տխրեց Իր ժողովրդի համար, բայց Նա առաջ շարժվեց:

Տերը նախընտրում է չպատասխանել անհավատությանը: Բայց Տերը լցված է սիրով, ողորմությամբ և անհամբեր ցանկանում է օգնել քեզ քո կարիքի պահին: Այնպես որ պարզապես ասա՛ Նրան. «Տե՛ր, ես տեսնում եմ, թե ինչեր ես արել ուրիշների կյանքում, այնպես որ արա՛ նույնը հենց այս պահին և այստեղ»:

Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.