Եվ Տերն ամբողջ գիշեր արեւելյան քամիով քշեց ծովը, եւ ծովը ցամաքեցրեց, եւ ջրերը ճեղքվեցին: Ելից 14.21

Այս խոսքի մեջ կա մխիթարող մեծ պատգամ, այն, որ Աստված գործում է նաեւ մութի մեջ: Աստծո կատարած բուն գործը այն չէր, թե Ինքը Իսրայելի ժողովրդի հենց արթնանալու պահին էր, որ ծովը ցամաքեցրեց, այլ Աստծո Խոսքը ասում է. «ամբողջ գիշերը»: Նա ամբողջ գիշերը գործ էր արել իրենց համար:

Երբ դու էլ մթության մեջ ես եւ հույսի կամ լույսի որեւէ նշույլ չես տեսնում, ինչու՞ չհավատաս, որ Տերդ այդ անթափանց մութի մեջ գործում է քեզ համար, թեեւ դու բան չես տեսնում, կամ չես զգում: Տերը ինչպես այն օրը գիշեր գործեց նրանց համար, նույնպես գործեց հաջորդ օրը՝ ամբողջ ցերեկվա ընթացքում:

Սակայն պետք չէ մոռանալ, որ Տերը ծովը ցամաքեցնելու համար անդադար գործեց ամբողջ գիշերվա ընթացքում, եւ Նա չի դադարում գործել, մինչեւ որ ծագի առավոտյան պայծառ լույսը: Մենք կարող ենք չտեսնել Նրա գործելը մթի մեջ, սակայն իրականությունը այն է, որ Նա գործում է միշտ:

Այդ գիշերը Իսրայելի համար ամենամութ գիշերն էր, սակայն Տերը գործեց հենց այդ խոր մթության մեջ բոլոր կատաղի ալիքների դեմ եւ գործեց ամբողջ գիշերը, մինչեւ որ ծովը ցամաքի վերածեց, մինչեւ որ առավոտյան արեւածագին ժողովուրդը տեսավ Նրա գիշերվա ընթացքում կատարած սքանչելի գործը, եւ անցավ ծովի ցամաքով:

Ով դու մթության մեջ գտնվող հավատացյալ, վստա՛հ եղիր, որ Նա հե՛նց հիմա գործում է քեզ համար, եւ քեզ չի լքել: Ինչպե՞ս կարող է լքել, չէ՞ որ Դու Իր զավակն ես: Նա ՄԻՇՏ հավատարիմ է:  Ս. Հ. Բ.

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.