Տերը կանչեց Սամուելին, ու նա ասաց. «Այստեղ եմ»: Ա. Թագավ. 3:4

«Այստեղ եմ»: Այսինքն՝ «Տեր, պատրաստ եմ»: Ահա այս է ճշմարիտ նվիրման նշանակությունը: Կատարել այն, ինչը որ հրամայում է Քրիստոսը: Գնալ այնտեղ, ուր Նա է ուղարկում: Անել այն, ինչը որ Նա է ուզում, որ անենք: Սա ջերմ սրտից բխած պարզ եւ ջերմ զգացմունք չէ, այլ բարի լինել եւ բարին անել է:

Եղեք անկեղծ, հավատարիմ, ճշմարիտ եւ ուժեղ ձեր հավատքի մեջ: Հավատացեք Քրիստոսին, փարվեք Նրան, գործեք Նրա համար:

Ձեր դեմքը շրջեք Մեծ Վարդապետի օրհնյալ դեմքին եւ ասեք Նրան.

«Տեր, ահա այստեղ եմ, ահա պատրաստ եմ, չգիտեմ, թե ինչ ես ուզում, որ անեմ. գործե՞մ, թե տառապեմ, ապրե՞մ, թե մեռնեմ Քեզ համար, սակայն պատրաստ եմ Քո կամքը կատարելու, խոսելու կամ լռելու, սպասելու կամ գնալու, տառապելու եւ նախատվելու. մեկ խոսքով պատրաստ եմ կատարելու այն, ինչ Դու կցանկանաս: Խոսի՛ր Տեր, քանի որ Քո ծառան լսում է Քեզ, որպեսզի ենթարկվի Քո կամքին»:
Եվ հավատա, որ Քո Փրկիչն էլ պատրաստ է քո մեջ ապրելու Իր կյանքը եւ կատարելու Իր գործը քո միջոցով»: Ջ.Ռ.Մյուլլեր

«Երբեք հուսախաբություն չկա նրանց համար, ում կամքը թաղված է Աստծո կամքի մեջ»: Ֆապեր

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.